Ինչպես է անցել Կամո Արեյանի որդու հարսանիքը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 22-ին Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանի որդու հարսանիքն էր: Հարսնացուն տղայի համակուրսեցին է: Այն կայացել է Դիլիջանի «Դոլմամա» ռեստորանային համալիրում: Քաղաքական էլիտայից ներկա են եղել միայն Տարոն Մարգարյանը և ընտանիքի մտերիմ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Քաղաքապետի տեղակալները կլինեին, բայց արձակուրդի մեջ են եղել: Պատմում են, որ աշխույժ երիտասարդական, ժամանակակից հարսանիք է եղել՝ առանց «քյարթու» և ավանդական արարողակարգերի, անգամ խորովածի երգ-պարը չի եղել: Ամեն ինչ ճաշակով է եղել, ազգային տարրերով, բայց եվրոպական մոտիվներով: Հրավիրված են եղել ընտանիքի մտերիմները: Երաժշտությունն ապահովել է «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ բենդը: Կամո Արեյանի կինը միջոցառումների կազմակերպման ընկերություն ունի և անձամբ է կազմակերպել որդու հարսանիքը»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
