Մենք «Ազատության» դռները թակելով ենք մտել, իսկ 2018-ին Ռադիոտունը ջարդուփշուր էին անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 10-ի վաղ առավոտյան ԱԱԾ աշխատակիցները ներխուժել էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն եւ իրենց հետ տարել հեռուստաընկերության նորանշանակ տնօրեն Բագրատ Եսայանին։ ԱԱԾ-ականները հեռուստաընկերությունում որեւէ գործողություն չէին կատարել, պարզապես Եսայանին տարել էին իրենց հետ։ «Հրապարակը» զրուցել է Բագրատ Եսայանի հետ:

- Ձեզ ձերբակալել էին, տարել ԱԱԾ՝ 2020 թվականի գործի շրջանակներում, երբ նոյեմբերի 9-ին Դուք այլ անձանց հետ մտել էիք «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն։ Ինչո՞ւ հիմա հիշեցին Ձեզ:

- Պատասխանը հստակ է: Դա կապված է իմ գործունեության հետ, մասնավորապես՝ «Երկիր մեդիայում» տնօրենի պարտականությունները ստանձնելու եւ մանավանդ վերջին շրջանում «Երկիր մեդիայի» բովանդակության, լուսաբանման առանձնահատկությունների հետ: Սա խիստ անհանգստացրել է ոմանց, եւ, բնականաբար, սա իր արտացոլումն է տվել ոչ միայն իմ նկատմամբ, այլեւ հենց հեռուստաընկերության նկատմամբ որոշակի գործողություններ նախաձեռնելով: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը վարույթներ է սկսել, հանձնաժողովի նախագահն էլ դրա մասին հանրությանը տեղեկացրել է: Սա պատահական համարել չենք կարող: Նրանց համար, կարծես, անսպասելի էր, որ «Երկիր մեդիան» կարող է այդքան ակտիվորեն ներգրավվել ներքաղաքական գործընթացների լուսաբանման գործում:

- Հիմա գործն ի՞նչ փուլում է:

- Ստեղծվել է 44 հոգուց բաղկացած քննչական խումբ, ավելի քան 20 ամիս առաջ, կարծես, նոր` մեկ ամիս առաջ են գործը կտրուկ ակտիվացրել: Ինչպես գիտենք, հենց այս նույն գործով ձերբակալվել է նաեւ դաշնակցական Գերասիմ Վարդանյանը: 20 ամիս շարունակ մենք տեղյակ էինք, որ կա նման գործ՝ մեր դեմ հարուցված, բայց որ այս աստիճան կարող էր ակտիվանալ, որ կարող էին կալանքի սանկցիա կիրառել, զավեշտալի է: Ի պատիվ իմ փաստաբանների, մենք կարողացանք դատարանում ապացուցել, որ իսկապես՝ ծայրից ծայր այդ միջնորդությունն անհիմն է եւ ունի ոչ թե իրավական, այլ քաղաքական ենթատեքստ:

- Իսկ գուցե այս ընթացքում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների կողմից գործի հետ կապված դժգոհությո՞ւն է եղել:

- Ես այդ կազմակերպության մասին անգամ չեմ ցանկանում խոսել, չեմ ցանկանում անդրադառնալ նրանց: Դժվարանում եմ նույնիսկ դրան լրատվամիջոց անվանել: Ինձ նրանք ուղղակի հետաքրքիր չեն:

- 2018-ին հեղափոխականները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ջարդուփշուր էին անում Հանրային ռադիոյի շենքը, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքը: Բայց նրանք պատասխանատվության չենթարկվեցին:

- Համեմատությունը շատ ուղիղ է: «Ազատություն» ռադիոկայանի դռները թակելով, պահակներին արթնացնելով են մուտք գործել, իսկ 2018 թվականին այս խմբավորումն ուղղակի քացով դռներ էր ջարդում, պետական պահպանությունից օգտվող կարեւոր ռազմավարական օբյեկտում, բայց այսօր այդ մասին, բնականաբար, որեւէ մեկը քրեական գործ հարուցելու ցանկություն չի դրսեւորում:

- Վերջերս էլ ԱԺ-ում նոր նախագիծ էին քննարկում. իրենց համար անցանկալի լրագրողներին զրկել հավատարմագրումից: Ինչո՞ւ է Փաշինյանն այսքան վախենում լրագրողական համայնքից:

- Սա շատ բնական եմ համարում, մանավանդ՝ դրանց առաջնորդի գործելակերպը բավականին կանխատեսելի է: Նախ գրավեց գործադիր իշխանությունը, հետո շանտաժով օրենսդիր իշխանությունը գրավեց, որից հետո կոչ արեց՝ շրջափակել դատարանները: Հավանաբար, բոլորիս հիշողության մեջ առկա է այդ խեղկատակությունը: Բնական է, որ այս ամենից հետո պետք է անցներ նաեւ չորրորդ իշխանությանը: Հենց այս տրամաբանության մեջ եմ գնահատում ՀՌՀ-ի աննախադեպ ակտիվացումը։ Աննախադեպ, որովհետեւ չի եղել այսպիսի բան, որ ՀՌՀ նախագահն ուղղակի ասի, որ իրեն դուր չի գալիս որեւէ հեռուստաընկերության եթերային քաղաքականությունը: Եթերային քաղաքականությունն ամբողջությամբ հեռուստաընկերության կողմից պետք է որոշվի:

- Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այս ընթացքում «Երկիր մեդիայի» դեմ ի՞նչ կոնկրետ գործողություններ է արել:

- Հարուցված են վարույթներ, այդ վարույթներն ուղարկվել են մեզ, եւ պահանջվել է բացատրություն: Մենք տվել ենք բացատրություններ: Առաջին վարույթը վերաբերում է ուղիղ եթերում ոստիկանների անհամաչափ ուժի կիրառման ժամանակ քաղաքացու կողմից հնչած հայհոյանքին: Մեզնից պահանջում են բացատրել, թե այդ ամենն ինչու է եթեր հեռարձակվել: Մյուս վարույթն էլ վերաբերում է եթեր հեռարձակված «Կոռուպցիա» ֆիլմին: Ինչպես գիտենք, ՀՌՀ-ն հայտարարություն է տարածել՝ այդ ֆիլմի հետ կապված: Կոնտեքստից կտրված մի կադր դարձել է սուր քննարկման պատճառ, սակայն հեռուստատեսությունը բացարձակ կապ չունի այդ ֆիլմի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 325 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video) Դուք հիմա թղթի վրա ջնջում եք մի բան, որը հնարավոր չէ ջնջել իրական հողի վրա «Ի՞նչ է մոռացել Գերմանիան Խաղաղ օվկիանոսում։ Գուցե Բեռլինից մինչև օվկիանոս ստորգետնյա թունե՞լ են փորել». Զախարովա Տղերք ջան, ձեզ համար ՀՀ-ում չի կարող լինել փակ դուռ, հերթ, ձգձգումներ. Գագիկ Ծառուկյան Այդ անձինք չեն կարող ազատվել վաղեմության ժամկետների կիրառման հիմքով. Վարդապետյանը՝ «Մարտի 1»–ի գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am