Դոն Պիպոն դիրքերն է ամրապնդում

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իտալիայում բնակվող Արթուր Ասատրյանը՝ դոն Պիպոն, շարունակում է անշարժ գույք ձեռք բերել իր ծննդավայր Էջմիածնում: Քաղաքում գործող առևտրի և սպասարկման մի շարք օբյեկտներ, որ վաղուց արդեն Ասատրյան ընտանիքի սեփականությունն են, շարունակում են համալրվել: Հերթական գործարքը, ճիշտ է՝ այնքան էլ արագ առաջ չի գնում, հատկապես Պիպոյի հետ կապված վերջին աղմկահարույց դեպքից՝ մահափորձի նախապատրաստությունից և դրա բացահայտումից հետո, բայցեւայնպես, առեւտուրն արդեն ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով, Դոնը երկու մասնավոր տուն է գնել Էջմիածնի Արարատյան փողոցում՝ Մայր Աթոռի հարեւանությամբ: Եվ, քանի որ դրանք վանքապատկան տարածքում են, տանտերերն աստղաբաշխական գին են պահանջել: Ըստ մեր աղբյուրի՝ տներից յուրաքանչյուրի համար Դոնը 100 հազար դոլարի կարգի գումար է վճարել՝ Էջմիածնում չլսված թվեր: Դեռևս տարիներ առաջ, երբ եկեղեցին իրեն պատկանող տարածքը «մաքրեց» բազմաթիվ շենք-շինություններից՝ վերադարձնելով իր հասանելիք տարածքը, խոսակցություններ եղան նաև այն մասին, որ հաջորդն այդ տներն են լինելու: Բնակիչների առաջարկած գինը, սակայն, եկեղեցուն «ձեռք չտվեց», և նա այն չգնեց՝ հավանաբար, սպասելով առատաձեռն մի բարերարի: Եվ, ահա, այդ օրը չուշացավ: Իտալահայ գործարարը, որ նաեւ շատ մոտ հարաբերություններ ունի Գարեգին Բ կաթողիկոսի հետ, որոշել է գնել տներն ու նվիրել եկեղեցուն: Նվիրատվության մասին խոսակցությունները, ըստ մեր աղբյուրի, թեև նախնական են, բայց իրականությանը մոտ։ «Դա մի տարածք է, որտեղ, ճիշտ է՝ ցանկացած նախաձեռնություն մեծ եկամուտներ կբերի, բայց ոչ Պիպոյի դեպքում: Այնպես չէ, որ բիզնես շահը նրան չի հետաքրքրում: Բայց նա հավատքի մարդ է և երբեք իր հավատքի հաշվին բիզնես չի անի: Եթե մտածել է նվիրատվություն անի, ուրեմն ճիշտ լուծումը դա է»,-ասաց նրա ընկերներից մեկը: Նկատենք, որ Պիպոն սերտ հարաբերություններ ունի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և երկու Կարապետյանների հիմնած «Ներդրողների ակումբի» անդամ է: Չի բացառվում, որ ակումբին անդամակցելով ու ներդրումներ անելով՝ նա փորձում է Էջմիածնում ամրապնդել իր դիրքերը»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am