Տուժողը միշտ քաղաքացիներն են, իսկ իշխանություններին դա չի հետաքրքրում

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արտաքին աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերը մեծապես ազդում են մեր տարածաշրջանի և մասնավորապես Հայաստանի տնտեսական միջավայրի վրա։ Օրինակ՝ երբ Ուկրաինայում Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց, ռուբլու կտրուկ արժեզրկման հետ մեկտեղ թուլացան նաև հայկական դրամի դիրքերը։ Եվ դրամի արժեզրկումը միևնույն ժամանակ նպաստեց Հայաստանում գնաճային զարգացումներին։ Իսկ ներկա փուլում, երբ մի շարք պատճառներով ռուբլին որոշակիորեն արժևորվել է, դոլարի նկատմամբ շարունակվում է արժևորվել նաև հայկական դրամը։

Ընդ որում, դրամի արժևորման համար մի շարք նախադրյալներ են առկա։ Դրանց շարքում են դեպի Հայաստան փոխանցվող տրանսֆերտների քանակի ավելացումը, ռուս մասնագետների՝ հիմնականում ՏՏ ոլորտի և զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան։ Մյուս կողմից էլ՝ սպառված գազի համար Հայաստանը դոլարի փոխարեն սկսել է ռուբլով վճարել։ Եվ հայաստանյան փոքր շուկայում դոլարի խմբաքանակի ավելցուկ է առաջացել, որն էլ իր հերթին պայմաններ է ստեղծում, որ դոլարի դիրքերն աստիճանաբար թուլանան։ Առաջին հայացքից կարող է դրական թվալ, որ դրամն արժևորվում է, սակայն այն մի շարք ուղղություններով բացասական հետևանքներ է թողնում մեր տնտեսության վրա։ Նախ՝ անբարենպաստ պայմաններ են ստեղծվել արտահանողների համար։ Տեղական ապրանքներն արտահանելիս նրանց շահույթները նվազում են, ու դրան զուգահեռ հայկական արտադրանքը միջազգային շուկայում դառնում է պակաս մրցակցային։

Առանց այն էլ ՀՀ-ի տնտեսության կառուցվածքում գերակշռում է ներմուծումը, իսկ դոլարի փոխարժեքի նվազումն ուղղակիորեն նպաստում է, որ Հայաստանի կախվածությունն արտաքին աշխարհից ու ներմուծումից ավելի մեծանա, քանի որ ֆինանսապես ավելի ձեռնտու է դառնում դրսից ապրանքներ ներմուծելը։ Սակայն եթե արտահանումը տուժում է, ապա դա նշանակում է, որ նվազելու են նաև դրա արդյունքում դրսից մեր երկիր և պետբյուջե հոսող դրամական միջոցները, իսկ Հայաստանում եղած գումարների մի զգալի մասը ներմուծման հետևանքով հիմնականում երկրից դուրս է գալու։ Ուստի հարկ է, որ համապատասխան կառույցները՝ մասնավորապես ԿԲ-ն, միջամտեն, որպեսզի փոխարժեքի շուկայում կայուն իրավիճակ հաստատվի, և արտահանողները կարողանան պահպանել իրենց մրցունակությունը։

Բացի դրանից նաև շատ կարևոր է անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը անորոշությունները բացառելու տեսանկյունից։ Օրինակ՝ ըստ որոշ կանխատեսումների, շատ հավանական է, որ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների 6-րդ փաթեթի կիրառման ու նավթի էմբարգոյի արդյունքում ռուբլու փոխարժեքը կրկին գահավիժի։ Իսկ այսպիսի հանգամանքը հնարավոր է դարձնում նաև դրա ֆոնին դրամի արժեզրկումը։ Ստացվում է, որ այս պահին ԿԲ-ն կարող է մեր շուկայից վերցնել դոլարի ավելցուկը, որը հետագայում կարող է պետք գալ դրամին աջակցելու և կայունություն ապահովելու համար։ Մյուս կողմից էլ՝ զարմանալի է, որ դոլարի փոխարժեքի նվազման պայմաններում ներկայումս ներմուծված ապրանքների գները շուկայում ոչ թե նվազում են, այլ շարունակում են բարձրանալ։

Իսկ ապրանքների սրընթաց թանկացումն ուղղակի հարվածում է սպառողների գրպանին այն պարագայում, երբ նրանց եկամուտները չեն ավելացել։ Գնաճային նման շոկը նշանակում է, որ որոշ ներմուծողներ ուղղակի օգտվում են իրավիճակից և գերշահույթներ են ստանում, կամ էլ դա շուկայում ոչ մրցակցային պայմանների արդյունք է, երբ մոնոպոլ դիրքեր զբաղեցնողները շարունակում են թելադրել իրենց ցանկացած պայմաններն ու գները։ Ստացվում է, որ Հայաստանում տեղի ունեցող բոլոր գործընթացներից՝ լինի դրամի արժեզրկման, թե արժևորման տեսքով, անընդհատ քաղաքացիները տուժում են, իսկ իշխանություններին դա շատ քիչ է հետաքրքրում, կարևորն իրենց պաշտոնները, պարգևավճարներն ու թանկարժեք գործուղումները վայելեն։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am