Բանակցությունները հնարավոր են երկու պետությունների ճանաչման հիման վրա. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Կիպրոսում կարգավորման վերաբերյալ բանակցություններն այսուհետ հնարավոր են կղզում երկու ինքնիշխան պետությունների գոյությունն ընդունելու սկզբունքի հիման վրա։
«Այսուհետ խոսքը կարող է վերաբերել միայն ինքնիշխան, այլ ոչ թե քաղաքական հավասարությանը։ Այսինքն՝ կարգավորմանը երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
