«Այս իշխանությունները գնալու են և իրավական ուժ տան Ադրբեջանի մոտեցումներին. նրանք սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այս պահին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ ձևավորված բանակցային երկու ֆորմատ կա՝ Մոսկվայի և Բրյուսելի: Երկու տեղերում բանակցային գործընթացը բացառապես վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերականգնմանը: Արցախի խնդիրը երկու տեղում էլ հետին պլան է մղված:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացներին, նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի շրջանակներում արձանագրված ազդակներին: «Արցախի խնդիրն այն աստիճանի է հետին պլանում, որ ինձ մոտ տպավորություն էր, թե նախօրեին, պատասխանելով Փառուխի մասին հարցին, Լավրովը հստակ չգիտեր, թե Փառուխը որտեղ է, ու կարծում էր, թե այն կապված է սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի խնդրի հետ: Լավրովի երևանյան հայտարարություններում, ըստ էության, մենք տեսանք, որ Արցախի վերաբերյալ հատվածում զուտ լավատեսական գնահատականներ էին՝ խաղաղություն, կայունություն:

Մինչդեռ, թե ինչպե՞ս կլուծվի հիմնախնդիրը, և հատկապես ի՞նչ տեղ է միջազգային հանրությունը պատրաստ հատկացնել Արցախի ինքնորոշման իրավունքին, պարզ չէր: Ինչ վերաբերում է հայռուսական հարաբերություններին, ապա այստեղ ձևավորված բավականին մեծ օրակարգ կա, և թե՛ Լավրովը, թե՛ Արարատ Միրզոյանը շարունակում էին մնալ այդ օրակարգի շրջանակներում: Լավրովի հետ հանդիպման ժամանակ Միրզոյանը չբարձրաձայնեց Արցախի համար կարևորագույն խնդիրները՝ նույն ինքնորոշման իրավունքի հարցը:

Սա թողնում է այն տպավորությունը, որ, ամեն դեպքում, Լավրովի՝ Հայաստան գալու հիմնական նպատակն իսկապես ՀԱՊԿ-ն է, կամ էլ՝ տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ նաև Թուրքիայի հնարավոր քայլերը մեր տարածաշրջանում, որին ասուլիսի ժամանակ ԱԳ նախարարները որևէ անդրադարձ չկատարեցին»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ ամենակարևոր և օրակարգային խնդիրների մասին հանրությունը տեղեկություն չստացավ:

Անդրադառնալով Լավրովի այն հայտարարությանը, թե Փառուխում իրավիճակը կդիտարկվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համատեքստում, և այս առումով դիտարկելով Ադրբեջանի արձագանքը, նա շեշտեց Ադրբեջանի կողմից Ռուսաստանին պարտադրվող տեղեկատվական քաղաքականության մասին. «Լավրովը այստեղ Փառուխի խնդիրը որպես գոյություն ունեցող խնդիր ընդունեց, բայց հետո ՌԴ ԱԳ նախարարությունը, փաստացի, պաշտոնական հաղորդագրության մեջ սրբագրեց Լավրովի խոսքերը:

Բացի այդ, «РИА Новости» գործակալությունն իր էջերից հեռացրել է ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը (հարցազրույցում անդրադարձ կար նաև Փառուխին ու Քարագլխին-խմբ.): Պարզ է, որ Ադրբեջանը Ռուսաստանի վրա տեղեկատվական քաղաքականության առումով ճնշում է գործադրում ու կարողանում է ինչ-որ խնդիրներ լուծել, արդյունքների հասնել: Մինչդեռ պաշտոնական Երևանն այդ ամենին ուշադրություն չի դարձնում, որևէ տեղ դժգոհություն չի հայտնում, ինչը շատ խնդրահարույց է»: Խոսելով սահմանագծման, սահմանազատման, նաև կոմունիկացիաների շուրջ առկա գործընթացների մասին՝ քաղաքագետը շեշտեց. «Այդ գործընթացների շրջանակներում բոլոր հայտնի պայմանավորվածությունները Հայաստանի համար լավատեսության որևէ առիթ չեն տալիս: Մայիսի 23-ին Բրյուսելում եռակողմ հանդիպմանը խոսվեց այն մասին, թե ինչ ճանապարհներ են բացվելու, մաքսային, հողային վճարների վերաբերյալ ինչ պայմանավորվածություններ կան: Բոլոր այս հարցերում չափազանց ակնհայտ է, որ շահող կողմը բացառապես ադրբեջանա-թուրքական դաշինքն է: Թշնամին ավելին է ստանում, քան Հայաստանը:

Հաշվի առնելով այն փաստը, որ թշնամին իսկապես թշնամաբար է տրամադրված մեր երկրի դեմ, դժվար չէ կռահել, որ այն լրացուցիչ ռեսուրսները, որոնք ստանալու են, հետագայում ուղղվելու են հայկական պետությունների դեմ: Նույնը դեմարկացիայի, դելիմիտացիայի հետ կապված խնդիրներին է վերաբերում:Թշնամուն արդեն հանձնել են ռազմավարական բարձունքներ, ճանապարհներ, նույնիսկ ՀՀ տարածքից բնակավայրեր: Այդքանը հանձնելուց հետո նոր գնում են դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելուն»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում նպատակի հիմքում բոլոր ենթակառուցվածքները ՀՀ տարածքում պահպանելը պետք է լիներ:

«Իսկ այսօր առկա տրամաբանությամբ ստացվում է, որ գնալու են ու իրավական ուժ տան Ադրբեջանի մոտեցումներին, որովհետև ակնհայտ է, որ այս վիճակում Ադրբեջանը պարտադրողի դիրքերից է հանդես գալիս: Վերջին 2 տարվա՝ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածի փորձը ցույց է տալիս, որ իրենց պարտադրանքը տեղ է հասնում: Հիմա Ադրբեջանն ուզում է դեմարկացիայի, դելիմիտացիայի անվան տակ որպես Ադրբեջանի տարածք ամրագրել այն, ինչ զավթել է պատերազմից հետո նաև ՀՀ տարածքից: Դրա համար, քանի դեռ կա այդ ուժի սպառնալիքը, նաև նրանց ռազմական ներկայությունը մեր երկրի տարածքում, քանի դեռ Ադրբեջանից և Թուրքիայից Հայաստանի նկատմամբ քաղաքական ճնշում կա, դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը չի կարող օգտակար լինել հայկական պետություններին»,-ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը՝ նշելով, որ խնդիրները շատ են, և նշվածները պարզապես ջրի երեսին երևացողներն են:

«Քանի դեռ այս սպառնալիքները չեզոքացված չեն, գնալ և Ադրբեջանի հետ ինչ-որ բաներ պայմանավորվելն անթույլատրելի է: Այս իշխանությունները հստակ ասում են, որ իրենք կողմ են Ադրբեջանի առաջ քաշած կետերին ու պահանջներին և ոչինչ չեն առաջարկում, դիվանագիտական մեխանիզմներ չեն մշակում: Տպավորությունս այն է, որ մեր տարածաշրջանում հստակ սպասարկում են թուրք-ադրբեջանական դաշինքի շահը: Էլ չեմ խոսում այն մասին, որ կապիտուլ յացիա ստորագրած իշխանություն է, որի առկայության պարագայում անհնար է դրական որևէ բան սպասել Հայաստանի կամ Արցախի համար: Իշխանափոխությունը Հայաստանում պետք է լինի այն պարտադիր պահանջներից մեկը, որից հետո միայն մեր ժողովուրդը իր կարծիքը կհայտնի բոլոր գործընթացների իրականացման տեսանկյունից»,-եզրափակեց քաղաքագետը:

դիտվել է 341 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am