Ընտրել են ամենահեշտ ու ամենավնասակար տարբերակը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուկրաինական հակամարտության արդյունքում այսօր աշխարհը կանգնած է պարենային ճգնաժամի խնդրի առաջ, ուստի բնական է, որ պետությունները սկսել են քայլեր ձեռնարկել պարենի սեփական պահանջարկը բավարարելու ուղղությամբ։ Սակայն պարենային ինքնաբավության հասնելու համար պետք է զարկ տալ գյուղատնտեսությանը, իսկ գյուղատնտեսության զարգացման համար առաջին հերթին ոռոգման ջրի անհրաժեշտ պաշարներ են պետք։

Օրինակ՝ Արևել յան Աֆրիկայի երկրների միլիոնավոր բնակիչներ երաշտի և ջրի պակասի արդյունքում ի վիճակի չեն ցանքատարածություններ մշակել և կոնկրետ սովի վտանգի առաջ են կանգնած։ Սակավաջրության խնդիր կարող է առաջանալ նաև հարևան երկրների վարած ջրային քաղաքականության պատճառով։ Օրինակ՝ Թուրքիան իր տարածքում ջրամբարներ է կառուցում, մեծ քանակությամբ ջուր է ամբարում, որի արդյունքում Իրաքը և Սիրիան բախվում են ջրային սակավության խնդրին, չեն կարողանում զարգացնել գյուղատնտեսությունը, իսկ այդ երկրների բնակիչներն էլ՝ բավարարել իրենց պահանջները։


Ուստի ջրային պաշարների թեման առավել քան հրատապ նշանակություն ունի։ Իհարկե, երկրներ կան, որոնք ունեն ջրի անհրաժեշտ պաշարներ, սակայն խնդիրը կապված է դրանց ոչ ճիշտ կառավարման հետ։ Եվ այդ երկրների շարքում պետք է դիտարկել նաև Հայաստանը։ Առաջին հերթին հարցն առնչվում է Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարի՝ Սևանա լճի թեմային։ Իսկ լճի մակարդակի բարձրացումն, ըստ երևույթին, ենթադրելու է, որ Հայաստանը կարող է իրեն ապահովել անհրաժեշտ քաղցրահամ ջրի պաշարներով և հասնել ինքնաբավության։

Այս համատեքստում Փաշինյանն իր իշխանության համար յուրահատուկ ձեռքբերում էր համարում Սևանի մակարդակի բարձրացումը, սակայն դա չխանգարեց, որ իշխանություններն անցյալ տարի շռայլորեն ջուր բաց թողնեին, ինչի արդյունքում արդեն այս տարի լճի մակարդակը մոտ 20 սմ-ով ցածր է անցյալ տարվա մակարդակից։ Սա բավարար չէ, օրերս էլ կառավարության նիստում որոշվեց բաց թողնել 170 մլն խմ ջուր։

Բացառված չէ նաև, որ ընթացքում նաև լրացուցիչ քանակությամբ ջուր բաց թողնելու որոշում ընդունվի։ Նույնիսկ բնապահպանների համար է զարմանալի նման ահռելի քանակությամբ ջրառը, քանի որ այս տարի գարունը բավական ջրառատ է եղել, և ջրամբարներում արդեն պետք է մեծ քանակությամբ ջուր կուտակված լիներ, որի արդյունքում կթուլանար Սևանա լճի բեռը։ Բայց քիչ չէ, որ հսկայական քանակությամբ ջուր բաց թողնելով՝ նպաստում են ջրի մակարդակի իջեցմանը, մյուս կողմից էլ՝ դրանով պայմաններ են ստեղծում, որ լճի համար խնդիրներ առաջ գան նաև էկոլոգիական տեսանկյունից։ Չէ՞ որ նաև ջրի մակարդակի իջեցումն է պատճառը, որ Սևանի էկոհամակարգի ցիկլը խախտվում է, և լճի ջուրը ամռանը ծաղկում է, որի արդյունքում նաև կորցնում է իր առողջարարական ու զբոսաշրջային նշանակությունը։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները չեն ցանկանում ջրի ամբարման տարբերակներ մտածել, ձեռնամուխ լինել նոր ջրամբարների կառուցմանը, հոգ տանել, որ ջրամբարները լցվեն, ու ջուրը ռացիոնալ և խնայողաբար օգտագործվի։ Դրա հետ մեկտեղ՝ հարկ է զարկ տալ ինտենսիվ գյուղատնտեսությանը, կիրառման մեջ դնել կաթիլային ոռոգման համակարգը և թույլ չտալ, որ գյուղոլորտում անկումային տրամադրություններն իշխեն, ինչպես եղել է տարիներ շարունակ։ Միաժամանակ երկրի պարենային պահանջները բավարարումը ենթադրում է գյուղատնտեսական գործունեության համար բարենպաստ տնտեսական պայմանների ստեղծում։ Զուգահեռ անհրաժեշտ է քայլեր նախաձեռնել Արաքս գետի ջուրն օգտագործելու ուղղությամբ և թույլ չտալ, որ Թուրքիան օգտվի առիթից, կամայականորեն ջրամբարներ կառուցի ու ամբարի գետի ջուրը՝ հայկական կողմին թողնելով ձեռնունայն։

Այնինչ այս խնդրով զբաղվելու փոխարեն, Հայաստանը, պահանջվածից ավել քանակությամբ ջուր Սևանից բաց թողնելով Հրազդան գետով դեպի Արաքս, անընդհատ «ջրում է Թուրքիայի բոստանը»։ Հաշվի առնենք նաև, որ ջրային պաշարների խնդիրը հատկապես սրվել է Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո։

Ջրային ռեսուրսներով հարուստ Արցախի ահռելի տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Եվ Ադրբեջանը, որն ընդունակ է խաթարել գազամատակարարումը ցրտից սառչող արցախահայության համար, կարող է մի օր էլ ջրի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրներ հարուցել կամ աղտոտել դեպի Արցախ, ինչու չէ՝ նաև Հայաստան հոսող ջրերը։ Ուստի անհրաժեշտ է այս ուղղությամբ ևս մտածել ու անհրաժեշտ դեպքում հարցը բարձրացնել նաև միջազգային հանրության առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 188 անգամ
Լրահոս
Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան Որոնվող դատապարտյալը Վայոց ձորի մարզի բնակիչ, 30-ամյա Միքայել Մուրադյանն է Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ, արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել. Կարպիս Փաշոյան Վերաքննիչ դատարանը բեկանել է Տիգրան Ավինյանի հոր դեմ վճիռը. «Օպելի» վարորդները խումբ չեն համարվում «Վարդաշեն» ՔԿՀ–ից դատապարտյալ է փախել Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին Փաշինյանը հերթական անգամ ալեկոծում է հանրային հույզերը՝ վտանգավոր ու մանիպուլյատիվ ձևակերպումներով Իրական ժողովրդավարությունում պաշտոնատար անձը «գոռալով, մատ բարձրացնելով» չի կարող խոսել ոչ ոքի հետ Արցախցիների «չկռվելու» ու «փախնելու» հերթական զառանցանքի պատասխան զոհվածների ցանկն եմ հրապարակում Բախվել են «Mercedes»-ը և «VAZ 2121»-ը․ վերջինը հարվածել տրանսպորտի կանգառի սյանը․ 3 վիրավոր կա Ճամբարակում «BMW»-ն մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am