Ինչո՞ւ են խտրականություն դնում օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարության կողմից խտրական վերաբերմունք է ցուցաբերվում աշխատակիցների հանդեպ: Բանն այն է, որ մոտ երեք ամիս առաջ որոշվել է տեխնիկական և սպասարկող անձնակազմի աշխատողների մի մասի աշխատավարձը բարձրացնել 40-50 հազար դրամով, իսկ մնացյալներինը թողել են նույնը՝ 67 հազար դրամ:

Մեր ունեցած տեղեկություններով, տուժել են հիմնականում հագուստների, գրիմի հարցերով զբաղվողները: Թե ինչու է նման խտրականություն դրվել, աշխատակիցներին հոդաբաշխ պատասխան չի տրվում, թատրոնի տնօրենի պաշտոնակատարն էլ հրաժարվում է անգամ հանդիպել իր իսկ ղեկավարած կառույցի աշխատողներին: Թատրոնում խոսում են, որ այն աշխատակիցները, որոնց աշխատավարձը բարձրացվել է, հիմնականում տնօրենի պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի ծանոթները, բարեկամներն ու հարազատներն են: Աշխատակիցներին միջնորդավորված ասվել է, որ մեղավորը ԿԳՄՍ նախարարությունն է, որտեղ չեն ուզում նրանց աշխատավարձերը բարձրացվեն:


Միևնույն ժամանակ զգուշացվել է՝ սպիտակ թուղթ շատ կա, ով դժգոհ է, թող դիմում գրի, աշխատանքից ազատվի:

«Փաստը» դիմեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ պարզաբանումներ ստանալու խնդրանքով, սակայն լրատվական ծառայությունից գրավոր հարցում ուզեցին՝ հավելելով, թե իրենք ոչ մի հարցի բանավոր չեն պատասխանում: Դե, ինչ, գրավոր հարցումն ուղարկված է, և պատասխանն սատանալուն պես կներկայացնենք նաև օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տեսակետը:

Գրությունն ուղարկված էր, իսկ թերթը պատրաստ էր տպագրության, երբ մեզ հայտնի դարձավ, որ Դուրգարյանը վերջապես հանդիպել է դժգոհող աշխատակիցներին և ասել, որ այս պահին նրանց աշխատավարձը չի կարող բարձրացնել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ նա նաև նշել է, թե հարցին գուցե հնարավոր լինի անդրադառնալ սեպտեմբերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 652 անգամ
Լրահոս
Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video) Դուք մոլորեցրել եք հանրությանը․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը՝ Քննչական կոմիտեի նախագահին (video) Ձեր մեծ խայտառակությանն ադրբեջանցիների գիտե՞ք՝ ինչ սարսափելի ձևով արձագանքեցին․ Նարինե Դիլբարյան (video) Ռուսաստանը սպառնում է կոշտ պատասխան տալ Սահմռկեցուցիչ մանկապղծություն, երեխայի սպանություն, վենդետա․․․ Փաշինյանի արձագանքը՝ իրավապահներին (video) «Երեխաները խոսում են ու դողում․ ասում են՝ «Չասեք իրենց, մեզ կսպանեն»»․ինչ է պատմում մանկապղծության ենթարկված երեխաների հարևանուհին Տգիտության արդյունքում վնասվել է Երևանի բացառիկ հուշարձան-շենքը. Հայկ Դեմոյան Զելենսկու այցը Երևան իրենց ապագան ցույց տվեց, եթե․․․ Մարիա Զախարովա (video) «Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ Հարբած ադրբջանցիներ էին քայլում, ես ոստիկաններին ասացի, ու․․․ Էլեանորա Մանանդյան (video) Բա սա ընտրակաշառք չի՞․ Սափեյանը ընտրություններից առաջ 11 միլիոն է բաժանում․ Փաշինյանի արձագանքը (video) Իշխանության փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նաև հենց Նիկոլ Փաշինյանի համար. Հակոբ Բադալյան Ես Եվրամիության անդամ երկրի անձնագիր ունեմ, Փաշինյանը չունի. Կարապետյան Նիկո՛լ, բա ասում էիր՝ Սամվել խոսա՛, խոսում է, դատի՞ ես տալիս․ Մեսրոպ Եսայան (video) Բետոնե սալիկներն ընկել են 37-ամյա տղամարդու վրա Երևանի փոխքաղաքապետը ինքնաբացարկ է հայտնում Նախանձում է. Զախարովայի պատասխանը Մեդվեդևը ձեզ և Զելենսկուն «2 անուղեղ ռուսաֆոբներ» է ասել, ո՞նց կարձագանքեք․ հարց՝ Փաշինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am