Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը. Էրդողան
Ռուսաստանը և Թուրքիան ստորագրել են հակաօդային պաշտպանության C-400 համալիրների մատակարարման փաստաթղթերը: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:«Մենք և Ռուսաստանի Դաշնությունն այս հարցում անհրաժեշտ բոլոր քայլերն արդեն ձեռնարկել ենք, ստորագրությունները դրված են, փառք Աստծո, C-400 համալիրները կտեսնենք մեր երկրում»,- ասել է Էրդողանը: «Ալմազ-Անթեյ կոնցեռն» բաժնետիրական ընկերության մշակման և արտադրության հեռահար գործողության C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է ռազմավարական և մարտավարական ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների, գերձայնային թիրախների և օդային հարձակման այլ միջոցների բարձրարդյունավետ խոցման համար ռադիոԷլեկտրոնային և հակազդման այլ տեսակների պայմաններում:
