Իգոր Խաչատուրովի գործով նիստին ոչ դատավորն է եկել, ոչ դատախազը. Դատավորը կենդանական վախ ունի դահլիճ իջնելու. պաշտպան (video)

«Մենք այս պահին գտնվում ենք Քրեական վերաքննիչ դատարանում։ Սա Հայաստանի Հանրապետության դատարկ դատարանն է»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց փաստաբան Միհրան Պողոսյանը՝ ցույց տալով դատարանի դատարակ դահլիճը։

Դատարանն այսօր պետք է ստուգեր Իգոր Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու որոշման հիմնավորվածությունն ու օրինականությունը։ Ըստ օրենքի, դատարանը պետք է այն ստուգի ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը հաստատող նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում։

«Այսօր այդ վերջին օրն է, որ դատավորը կարող է ստուգել որոշման հիմնավորվածությունը։ Մեկօրյա ժամկետ էլ դատարանն ավելացրել է՝ հիմնավորելով, որ գործի նյութերն ուշ է ստացել։ Ամսի 7-ից սկսած մենք ամեն օր հարցնում ենք նիստի օրն ու ժամը, դատավորը սույն գործով հասարակությանը լայն հայտնի Տիգրան Սիմոնյանն է, որն արդեն երեք-չորս օր կապի դուրս չի եկել պաշտպանական կողմի հետ»,-ասաց Մ. Պողոսյանը։

Նրա խոսքով, Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը երեկ Պողոսյանին տեղեկացրել է՝ նիստը նշանակված է այսօր ժամը 10։00-ին։

«Ես դա ընդունել եմ պատշաճ ծանուցում, ներկայացել եմ դատական նիստի։ Շուրջ 30 րոպե սպասելուց հետո դատարանում ունենք այս պատկերը, չկա դատավորը, որը խուսափում է արդարադատություն իրականացնել, նաև կենդանական վախ ունի նիստերի դահլիճ իջնելուց։ Այս դատական պատկերը թող ցույց տա, թե Տիգրան Սիմոնյան դատավորով ինչ դատարկ դատական համակարգ ունենք»,-ասաց Պողոսյանը։

Նրա խոսքով, դատախազը հայտնել է, թե չի կարող ներկայանալ դատական նիստին, այդ պատճառով դատական նիստը հետաձգվում է։

«Բայց պետք է նշեմ, որ այս գործերով դատախազի ներկայությունը պարտադիր չէ։ Տեսնում եք, որ Իգոր Խաչատուրովն էլ ներկա չէ, նրա ներկայությունն էլ պարտադիր չէ։ Դատախազի ներկա լինել չլինելու վերաբերյալ դիրքորոշում հայտնելու իրավունք ունեմ նաև ես։ Սակայն դատավոր Տիգրան Սիմոնյանը, վախի զգացումից ելնելով, չգիտեմ ինչ եմ արել, ինձ հետ չի կապվում, որ հայտնի նիստը հետաձգվելու մասին։ Ու այս վախկոտ դատավորն անգամ գործի նյութերը չի իջեցնում, որպեսզի հասկանամ, թե ինչ են դրել գործի նյութերի մեջ»,-ասաց նա։

Փաստաբանը հիշեցրեց, որ ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ հայտնի դատավոր Արուսիկ Ալեքսանյանն այս գործը քննել էր առանց իր ներկայությամբ։

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ «Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ Հայաստանում ադրբեջանական 5-րդ շարասյունը ստանում է ինստիտուցիոնալ ներկայացվածություն․ Բադալյան Լուրջ փորձություն է սպասվում․ ինչ ունենք անելու առաջիկայում ՔՊ-ի կեղտոտ խաղի դեմ․ Հովհաննես Իշխանյան (video) Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման․ Զելենսկի Ինչ է սպասվում Շաքի մտած զինված ադրբեջանցուն․ սահմաններին իրավիճակի մասին․․․ քննարկում (video) ‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը «Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ Դու անհայրենիք բոմժ ես, որ էս տականքին հանդուրժում ես․ Տիգրան Չոբանյան (video) «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակել Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին Հեգսեթը չի բացառել Եվրոպայից ԱՄՆ զորքերի մի մասի տեղափոխումը Արևմտյան կիսագունդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am