Ի՞նչ է խոստանում «Պատշպանության մասին» նոր օրենքը. «Պապիկյանն ունակ չէ ռազմական որոշում կայացնել»

«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ԶՈւ Գլխավոր շտաբի պետի պաշտոնի մասին, անոնսավորեց, որ Պաշտպանության նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո կստեղծվի նոր մոդել, ըստ որի ԶՈւ գլխավոր շտաբի պետը կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:

«Օրենքը երկար ժամանակ շրջանառվել է կառավարությունում եւ առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով: Բանակի կառավարման որոշակի փոփոխություն է կատարվում, դա հիմնարար փոփոխություն չէ, ամեն դեպքում Զինված ուժերը զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ: Գնում, սպասարկում, ապահովում` այդ ամենով պետք է զբաղվեն նախարարության կազմում գտնվող այլ վարչություններ: Այսինքն` սկսած թիկունքային ապահովումից, պետք է իրականացվի ոչ զինվորականների կողմից: Շատ բաներ լինելու են պատվիրակված»,- ասել է Սուրեն Պապիկյանը:

Եվ ահա երեկ այդ տեսլականն օրինագծի տեսքով դրվեց շրջանառության մեջ: Այս մասին ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ուշագրավ դիտարկում էր արել՝ նշելով. «Եթե պաշտպանության նախարարն ունակ լինի որոշում կայացնելու, ապա դա որեւէ բանի չի խանգարի»:

Մենք փորձեցինք ավելի հստակ պատասխան ստանալ Մովսես Հակոբյանից, թե կոնկրետ Սուրեն Պապիկյանին նման որոշումներ կայացնելու համար ունակ համարո՞ւմ է: Ըստ Մ.Հակոբյանի.

- Առաջինը, այդ կառուցվածքը դեռեւս չի գործում: Երկրորդը, դեռեւս պարզ չէ, թե այդ

կառուցվածքով ով է լինելու որոշում կայացնողըª դա դեռեւս պարոն նախարարը չի պարզաբանել: Եվ երրորդ, ունակ է արդյոք Պապիկյանը նման որոշում կայացնելու, թե՝

ոչ, ապա եթե խոսքը վերաբերում է ռազմական որոշում կայացնելուն, իհարկե՝ ոչ: Դրա

համար զինվորական մասնագետ է պետք լինել:

- Նույն հարցազրույցում նախարարը ասաց, որպատերազմի հավանականություն չեն տեսնում:

- Չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ ամբողջությամբ իրավիճակին չեմ տիրապետում: Բայց ենթադրում եմ, որ եթե Ադրբեջանն իր ցանկությունները բանակցային գործընթացում կարողանա կյանքի կոչել, ապա պատերազմ, բնականաբար, չի լինելու: Եթե չկարողացավ, ապա նա իր խնդիրները միանշանակ լուծելու է ռազմական ճանապարհով: Ես հիմա չգիտեմ, թե բանակցային գործընթացը ինչպես է գնում: Այսքանով ավարտենք:

Հ.Գ.- Բայց, անկեղծ ասած, այս օրենսդրական փոփոխության շուրջ աժիոտաժն անհասկանալի է մնում: Ասենք, ԳՇ պետի այս կարգավիճակի փոխարեն այլ կարգավիճակ եղավ, դրանից ի±նչ է փոխվում: Օրինակ, 1990-ականների սկզբներին, երբ նոր-նոր էր Հայաստանը ՊՆ եւ ԳՇ ստեղծում, չկար որեւէ կառուցվածքային հստակություն, կարողացանք պատերազմ հաղթել:

2020թ.-ին, երբ ունեինք պաշտպանության համակարգի հստակ կառուցվածք, այդ թվումª ԳՇ-ն ու դրա պետը ներկայիս կարգավիճակում էին, ունեցանք խայտառակ ձախողում: Իսկ հայաստանյան իրողությունն այն է, որ, անկախ նրանից, թե որ պաշտոնն ինչպես է կոչվում, ինչ ենթակայություններով, մեկ է, ինչ-որ մեկը ամենավերեւում է եւ թելադրում է ամեն բան: Լավ է թելադրում, վատ, կամ թե դավաճան է, դրանից ելնելով էլ փաստացի գործում է բանակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 228 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am