Բիձա մարդ ա, մեկ-մեկ կարա փստցնի. Սեյրան Սարոյան
«Ես հայհոյանք չեմ լսել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողներից մեկի միջև տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: «Ո՞վ ա լսել, որ Մհեր Սեդրակյանը հայհոյել է, ես չեմ լսել»,- այսօր՝ փետրվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀԿ պատգամավոր Սեյրայ Սարոյանը. «Բիձա մարդ ա, մեկ-մեկ կարա փստցնի: Այ մարդ, Սեդրակյանը կուլտուրական մարդ ա»: Նշենք, որ փետրվարի 19-ին, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, լրագրողների պնդմամբ, իրենց նախիր է անվանել, իսկ արդեն տեսախցիկների առջեւ հայհոյել է:
