Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը (3D սթրիթ արթ)՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով:
Հրապարակում զբոսնող երևանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչև աշուն կզարդարի Ազատության հրապարակը:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ նախկինում ևս ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Շառլ Ազնավուրի հրապարակում ստեղծվել էին եռաչափ տարբեր պատկերներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացրել և դարձել էին լուսանկարվելու յուրօրինակ հարթակ:
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը