Պատրաստ են օժանդակել Լապշինի արտահանձնմանը
«ՌԻԱ Նովոստի»-ին դեսպանության մամուլի հարցերով կցորդ Դենիս Ապաշկինը ասել է,որ Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը պատրաստ է աջակցել երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, եթե վերջինս նման հարցով դիմի իրենց: «Դեսպանությունը կապի մեջ է Լապշինի փաստաբանի և նրա բարեկամների հետ: Իրավունք չենք վերապահում մեկնաբանել ադրբեջանական դատարանի որոշումը: Դեսպանությունն իր լիազորությունների շրջանակում հետագայում էլ մասնակցելու է Լապշինի իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Ապաշկինը: Նա հիշեցրել է, որ ՌԴ և Ադրբեջանի միջև կնքվել է դատապարտյալների փոխանցման պայմանագիր, որը ենթադրում է, որ այդ անձինք պետք է պատիժ կրեն այն երկրում, որի քաղաքացի են հանդիսանում.«Եթե Լապշինը ցանկանա օգտվել այդ հնարավորությունից, դեսպանությունը կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը»:
