Նոր Գրիգոր Ամալյան է հայտնել. թիրախում` երկու ոչ իշխանական հեռուստաընկերություններ

Հրապարակը գրում է. Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը երեկ հանրայնացրեց իշխանության ծրագիրը՝ լիցենզիայից զրկել իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող երկու հեռուստաընկերությունների: Թեեւ Հակոբյանը չնշեց, թե խոսքը որ հեռուստաընկերությունների մասին է, սակայն փաստացի այսօր միայն «Երկիր մեդիա» եւ «5-րդ ալիք» հեռուստաընկերություններն են, որ ունեն հեռարձակման լիցենզիա եւ այս կամ այն չափով չեն կառավարվում իշխանությունների կողմից: Հակոբյանը խորհրդարանում սպառնաց այդ հեռուստաընկերություններին․ «Մի ստիպեք, որ ձեր լիցենզիան կասեցվի»: Նա այս հեռուստաընկերություններին մեղադրում է էթիկայի կանոնները խախտելու, եթերով սեռական հայհոյանքներ տարածելու մեջ:


Չնայած Հակոբյանի ղեկավարած Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ֆորմալ առումով անկախ կառույց է, սակայն այն աշխատում է գործող իշխանությունների հետ համահունչ եւ սպասարկում է այդ իշխանության շահերը: Դրանում համոզվելու համար ասենք, որ այս նույն օրերին կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի մի նախագիծ, որի նպատակը դարձյալ իշխանությանը չենթարկվող հեռուստաընկերությունների անկախությունը սահմանափակելն է:
Օրենքի փոփոխություններով փորձ է արվելու այնպես կանոնակարգել հեռուստաընկերությունների գործունեությունը, որ դրանց խմբագրակազմն ընդհանրապես զրկվի ստեղծագործական ազատությունից: Օրենքի նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ չափանիշների պետք է համապատասխանի հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ քաղաքական, տնտեսական, հասարակական կամ մշակութային խնդիրների լուսաբանումը: Օրենքը պահանջելու է, որ հանրային հնչեղություն ունեցող քննարկումների ժամանակ ապահովվեն կարծիքների անաչառությունը, կշռադատվածությունը եւ հակառակ տեսակետների ներկայացումը: Թե ինչ է նշանակում «կշռադատվածություն» կամ «անաչառություն», կամ ինչով դա պետք է չափել, շատ դժվար է ասել: Ինչ վերաբերում է նույն հաղորդման ժամանակ հակառակ տեսակետը ներկայացնելու օրենսդրական պարտադրանքին, ապա օրենքի հեղինակներն էլ ավելի առաջ են գնում եւ հոդվածի երրորդ կետով պահանջում են․ «Եթե իրենց կարծիքը հայտնած անձինք հրաժարվում են մասնակցել կամ հայտնել իրենց տեսակետը, պետք է այդ մասին նշվի հաղորդման ժամանակ: Կողմերից մեկի տեսակետի բացակայությունը չի ազատում հեռարձակողի կողմից անկողմնակալության ապահովման պարտականությունից»: 

Ստացվում է, որ եթե անգամ հեռուստաընկերությունը հակառակ դիրքորոշում ունեցող կողմին առաջարկում է գալ այդ քննարկմանը, բայց այդ կողմը մերժում է առաջարկը, միեւնույն է՝ հեռուստաընկերությունը պետք է ապահովի անկողմնակալություն: Անկողմնակալության ապահովման պահանջն այս դեպքում ընդամենը նշանակում է մյուս կողմին սեփական տեսակետն արտահայտելու իրավունքից զրկում, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ ապահովել անկողմնակալություն: 

Կամ՝ գործնականում ինչպե՞ս կարող է հեռուստաընկերությունն ապահովել այդ բազմակարծությունը, եթե քննարկման թեման այնքան էլ հաճելի չէ իշխանությանը: Օրինակ, հեռուստաընկերությունը կազմակերպում է քննարկում ոստիկանության կողմից իրականացված վայրագությունների, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված անհամաչափ ուժի եւ խոշտանգումների ենթարկված անձանց իրավական պաշտպանության թեմայով: Նման քննարկմանը ոչ միայն իշխանության, այլեւ իշխանամերձ որեւէ ուժի ներկայացուցչի հնարավոր չէ հրավիրել: Իսկ քանի որ նման հաղորդման ժամանակ հնարավոր չէ ապահովել անաչառություն եւ բազմակարծություն, ուրեմն նման թեմայով հաղորդում եւս չի կարելի պատրաստել ու հեռարձակել: Կամ էլ՝ գուցե պետք է հեռուստաընկերությունը գուշակի, թե ինչ կարող էր ասել հակառակ կողմը, գուցե պետք է գտնի, թե որտեղ եւ ինչ է ասել հաղորդմանը հրավիրված ու չներկայացած անձը, եւ ինքը հրապարակի նրա կարծիքը։ Հնարավոր է, որ օրենքի նախագծի հեղինակներն ուզում են, որ հեռուստաընկերություններն աղերսեն այս մարդկանց կամ գումար վճարեն, որ գան եւ եթերում ապահովեն կարծիքների հավասարակշռությունը, որ հանկարծ հեռուստաընկերությունը չզրկվի լիցենզիայից։

Բայց իշխանության խնդիրն ամենեւին էլ հեռուստաեթերի ազատություն կամ բազմակարծություն ապահովելը չէ, ինչպես որ Տիգրան Հակոբյանի նպատակը եթերն էթիկայի կանոնները խախտող հաղորդումներից զերծ պահելը չէ: Եթե այդպես լիներ, ապա Հակոբյանի կողմից ղեկավարվող կառույցը գոնե մեկ անգամ կդատապարտեր Նիկոլ Փաշինյանի կողմից մատ եւ ցանկացած այլ բան թափ տալու սպառնալիքը, որը հեռարձակեցին տարբեր, այդ թվում՝ իշխանական հեռուստաընկերությունները: Կամ՝ կարծիք կհայտներ, երբ քարոզարշավի ժամանակ Փաշինյանն ուղիղ եթերում խոստանում էր «շինել» ընդդիմությանը, դատավորներին «վնգստացող» էր անվանում, կամ մուրճի ցուցադրությունը կանվաներ բռնության քարոզ եւ այլն, եւ այլն։ Ցանկության դեպքում կարելի է բազմաթիվ նման օրինակներ գտնել, բայց ցանկություն չկա:

Իրականում, իշխանությունը եւ նրա գործակատարներն իրավական եւ հանրային միջավայր են ստեղծում իշխանությանը չենթարկվող հեռուստաընկերություններին փակման վտանգով լռեցնելու համար: Իսկ եթե հեռուստաընկերություններն իրենք չգնան ինքնագրաքննադատության ճանապարհով, ապա իշխանությունը կփակի դրանք: Միեւնույն է՝ որեւէ միջազգային արձագանք չի լինի, իսկ ներքին դժգոհությունն էլ կարելի կլինի լռեցնել նրանով, թե՝ բա լա՞վ էր, որ նախկինները փակեցին «Ա1+»-ը, կամ կասեն՝ այդ հեռուստաընկերությունները պահում էին ժողովրդից թալանած փողերով եւ թալանը պաշտպանելու համար:

 

դիտվել է 440 անգամ
Լրահոս
Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video) Բա ու՞ր էիք, որ կամերայի առաջ մարդն ասեց՝ Վեհափառի գլուխը քարով կջարդեմ․ Գեղամ Մանուկյանի կոշտ խոսքը (video) Սարսափելի մանրամասներ՝ Վեդիի մանկապիղծներից մեկի մասին (video) ՔԿ նախագահը՝ Վեդիի սկանդալային դեպքի մասին (video) «Բա, որ Պուտինը նման բան ասի, դուք կլսե՛ք սրանց ոռնոցը»․ Դերենիկ Մալխասյան (video) Մակրոնի հետ Նիկոլի գալուն գյումրեցիների մեծ մասը չէին գնացել,իրենց բերած մարդիկ էին․Արտաշես սարկավագ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am