ՔՊ-ում որոշել են չներել «անառակ որդիներին». «թռնողները» ուզում են վերադառնալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սեպտեմբերյան համագումարին ընդառաջ, իշխող թիմում կրքերը եռում են։ Համագումարում, ինչպես հայտնի է, ՔՊ նոր վարչություն պետք է ընտրվի։ Բանն այն է, որ վարչության անդամության համար որոշ ՔՊ-ականների առաջադրումը խուլ դժգոհություններ է առաջացրել կուսակցական վերնախավում։ Մեզ հասած տեղեկություններով՝ փորձում են կուսակցության կանոնադրական փոփոխություններով փոքրացնել վարչության կազմն ընտրողների թիվը։

Նախորդ՝ 2019-ի համագումարին վարչության անդամ ընտրողները 336-ն էին, կան խոսակցություններ, որ դրա կեսը, մի բան էլ պակաս են ուզում թողնել։ Թեեւ սկզբում խոսք էր գնում այն մասին, որ ՔՊ բոլոր անդամներն են ընտրելու։

Որքան փոքր լինի ընտրողների կազմը, այնքան կմեծանա նոր վարչության կազմավորման գործընթացի վրա ազդելու, ընտրությունների արդյունքները կանխորոշելու հնարավորությունը։ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է՝ նոր վարչությունում պետք է լինեն ամենավստահելիները, թերեւս սրանով էր պայմանավորված, որ վարչության թվակազմը որոշել էին 6-ով փոքրացնել՝ հասցնել 15 հոգու։

Անգամ սեփական չափորոշիչներն են «նեղ կռուգում» սահմանել՝ վերնախավում պետք է լինեն բացառապես նրանք, ովքեր պատերազմից հետո մի գրամ անգամ չեն մտածել նավը լքելու մասին կամ էլ, ինչպես իրենք են ասում, չեն «թռել» Նիկոլ Փաշինյանի վրայից։ Իսկ «թռչողները» քիչ չեն, որոնք առաջին հայացքից ՔՊ հիմնադիրներից են, սակայն պատերազմից հետո ընդհատակ անցան, ամաչում էին մարդամեջ դուրս գալ եւ կրծքով չէին պաշտպանում պատերազմում պարտված եւ կապիտուլյացիա ստորագրած Փաշինյանին։ Երբ արշալույսները խաղաղվեցին, եւ Նիկոլ Փաշինյանը նորից ոտքը պնդացրեց, «անառակ որդիները» վերադարձան իշխանամերձ տարածք։

ՔՊ մեր աղբյուրներն ասում են՝ որքան էլ շոկային էր ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի չառաջադրվելը վարչության անդամի պաշտոնում, սակայն թիմում նրա նկատմամբ նեգատիվն ավելի քիչ է, քան, ասենք, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի, իմքայլական նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանի, Տիգրան Ավինյանի եւ այլոց նկատմամբ, որոնք պատերազմից հետո աշխատել են հեռու մնալ Նիկոլ Փաշինյանից՝ փորձելով տարանջատվել աղետաբեր պատերազմի պատճառ դարձած թիմի պարագլխից։

Իսկ հիմա, երբ պարզ է, որ Փաշինյանն աթոռը բաց չի թողնելու, նրանք կրկին փորձում են օգտվել իշխանական բարիքներից։ Սասուն Միքայելյանը, օրինակ, պատերազմից հետո Հանրայինի եթերում հայտարարեց․ «Մե՜ծ սխալներ ա արել Փաշինյանը», հրաժարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդգրկվել ՔՊ ցուցակում։

Իհարկե, ժամանակի հետ ԵԿՄ նախագահը քննադատության սլաքներն ուղղեց ընդդիմության կողմը, թե եթե «30 տարի բանակ սարքած լինեին, այսօր այս վիճակում չէինք լինի», սակայն մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը չի կարողանում ներել կուսակցական «դասալիքներին», նա անվերապահ ստրկական ծառայություն է պահանջում եւ գնահատում է նրանց, ովքեր «նեղ պահերին» իր կողքին են եղել։

ՔՊ-ում նաեւ չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված Սասուն Միքայելյանի վերադառնալու ցանկությունը․ հիշենք, որ գործող վարչության կազմում էլ նա չկա, պատերազմից հետո գրեթե չի շփվում Նիկոլ Փաշինյանի հետ։ ՔՊ-ում եզրակացրել են, որ Միքայելյանը փորձում է քավել մեղքերը եւ ցույց տալ, որ պատրաստ է դառնալ Փաշինյանի հավատարիմ զինվորը։

Անվստահություն կա նաեւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նկատմամբ։ Նա էլ հրաժարվեց մասնակցել արտահերթ ընտրություններին, հայտարարեց, թե գնում է բիզնես ոլորտ, տեւական ժամանակ իրեն հեռու պահեց ներքաղաքական թոհուբոհից՝ չթաքցնելով, որ մերժում է որոշ օլիգարխների՝ քաղաքականություն մտնելը, նկատի ունենալով Խաչատուր Սուքիասյանի եւ Գուրգեն Արսենյանի պատգամավոր դառնալը։

Այսօր նա այն քիչ ՔՊ-ականներից է, որ առանց թիկնազորի շրջում է մայրաքաղաքում, գրեթե ամեն օր այցելում է Երեւանի տարբեր վարչական շրջաններ, հանդիպում բնակիչների հետ։ Եվ քանի որ Նիկոլ Փաշինյանի համար Երեւանը պահելը կենսական նշանակություն ունի, իսկ նման շանս ՔՊ-ականներից ամենից շատ Տիգրան Ավինյանն ունի, ով կարող է պայքարել ընդդիմության թեկնածուի դեմ, նա արդեն Երեւանի քաղաքապետի պաշտոնի հայտարարված թեկնածուն է։

Շատերի համար ընկալելի չէ նաեւ Մխիթար Հայրապետյանի պահվածքը․ նա էլ իբր «հայրենասերների» խմբակից էր, պատերազմից հետո լուրեր էին հասնում, որ մեկուսացել, ինքնամփոփ է դարձել, կուսակցական հավաքների ժամանակ այն քչերից էր, որ Փաշինյանին մեղադրում էր կատարվածի մեջ։ Հայրապետյանն էլ չցանկացավ պատգամավոր դառնալ եւ ընտրացուցակում ամենավերջին հորիզոնականում էր։

Բայց որոշ ժամանակ անց հայտնվեց Փաշինյանի կնոջ կողքին․ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է եւ ՔՊ վարչության անդամ դառնալու ցանկություն է հայտնել։ Ամեն գնով փորձելու են վարչություն անցկացնել Լենա Նազարյանին, որին կուսակցությունում համեմատում են մահապարտի հետ, քանի որ պատերազմից հետո նա էր վարչապետի կնոջ համար փնտրում-գտնում զոհվածների ընտանիքներ, ուր կարող էր այցելել Աննա Հակոբյանը, եւ ինքն անձամբ էլ ուղեկցում էր նրան՝ փորձելով կոտրել իշխանությունների նկատմամբ ատելության մթնոլորտը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1051 անգամ
Լրահոս
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am