Միջազգային կառույցները, եթե այս կոնֆլիկտն ընկալեն այլ կերպ,ամեն ինչ այլ կլինի.Արա Ղազարյան

«Մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցների հայտարարություններում բացակայում է հասցեական գնահատականը, երբ խոսքը վերաբերվում է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելուն:  Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները որակով այնքան բարձր են, որ անգամ համեմատելու չէ ադրբեջանական տարբեր աղբյուրներից եկող զեկույցներից հետ»:Չափազանց կարևոր է ճիշտ թիրախներ ընտրելը, հստակ իմանալը, թե ու՞ր ենք դիմում, ի՞նչ ձևաչափով: Օմբուդսմենի ինստիտուտը չպետք է կապել քաղաքականության հետ, ավելին՝ չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը որևէ նշանակություն ունենալ իրավունքների պաշտպանության վրա: «Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցները շատ կարևոր հիմք կարող են հանդիսանալ Եվրոպական դատարան ներկայացվելիք գանգատների համար»,- «Ի՞նչ սպասել ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի հանցագործությունների միջազգային իրազեկման և ՄԻԵԴ ներկայացված հայցերի գործընթացներից» թեմայով հանրային քննարկման ժամանակ հայտարարեց  Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:   «Մեզ  համար անսպասելի էր, որ Եվրոպական դատարանը շատ արագ կոմունիկացրեց զինծառայողների վերաբերյալ մոտ երկու տասնյակ գործ: Եվրոպական դատարանը հասկացավ, որ Եվրոպայի խորհրդի տարածքում գլուխ կտրելն արտառոց երևույթ է և Եվրոպայի խորհուրդը չի կարող թույլ տալ, որ իր տարածքում նման դեպքեր տեղի ունենան»,-ասաց Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը:   Արա Ղազարյանը տեղեկացրեց, որ վերջին գանգատը ՄԻԵԴ է ուղարկվել նախորդ ամիս: Գանգատը վերաբերվում է նախորդ տարվա դեկտեմբերին Չինարի գյուղում երեք զինծառայողի սպանությանը, որը ոչ թե զինված բախման արդյունքում էր տեղի ունեցել, այլ խաղաղ պայմաններում: Իրավաբանի խոսքով՝ չափազանց մտահոգիչ է սահամանամերձ գյուղերի գնդակոծության փաստը, որը շարունակական բնույթ է կրում: «Միջազգային կառույցները, եթե այս կոնֆլիկտն ընկալեն այլ կերպ, այսինքն հասկանան, որ սա ոչ թե տարածքների կռիվ է, այլ գոյատևման պայքար, և այստեղ առանցքային հարցը ոչ թե քաղաքականություն է, այլ մարդու իրավունքը, ամեն ինչ այլ կերպ կլինի»,-ասաց նա:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am