Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունն օղիներից բացի կեղծում է նաև հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը

ԵԱՏՄ-ից 2017-ի առաջին եռամսյակում եւս արեւածաղկի ձեթ ամենամեծ քանակությամբ ներմուծել է արդեն «Ալեքս հոլդինգը՝ 1318 տոննա։ Դա նույն Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգն» է՝ այլ անվանումով։ Այստեղ արդեն երկրորդ խոշոր ներմուծողը «Պլենիումն» է՝ 555 տոննա, երրորդը՝ «Լիա-Կ գրուպ» ՍՊԸ-ն։ Ակնհայտ է, որ այս շուկայում առաջատարներն այս երեք ընկերություններն են, բայց ամենախոշորը, բնականաբար, «Ալեքս գրիգը» կամ «Ալեքս հոլդինգն» է։ Ի դեպ, «Լիա-Կ գրուպը» հայտնի է հատկապես շինանյութի ներմուծմամբ։ Այս ընկերությանն են պատկանում «Կերամա Մարացի», «Լիա կերամիկս» խանութների ցանցերը։ Այն նաեւ մարգարինի, կետչուպ-մայոնեզների եւ նմանատիպ այլ ապրանքների ներմուծմամբ է զբաղվում։ Բայց «Ալեքս գրիգի» կամ «Ալեքս հոլդինգի» կողմից ձեթի շուկան ազատ թողնելը դեռ չի նշանակում, թե այս ընկերությունը «մեղքեր» չունի գործած նաեւ այս դաշտում։ Ըստ տեղեկությունների՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող այս ընկերությունն օղիներից բացի կեղծում է նաեւ հանրահայտ ապրանքանիշերի ձեթերը՝ դրանք հանրությանը վաճառելով արդեն հայտնի բրենդների ներքո։ Չի բացառվում, որ Ալեքսանյանը տարվա ընթացքում արեւածաղկի ձեթի մի որոշ խմբաքանակ կարող է ներկրել՝ ցույց տալու, որ դրանք դրսից է ներմուծում, իսկ մյուս մասը՝ նույն, ասենք, «Ավեդով» ձեթի անվան տակ արդեն արտադրել Հայաստանում։ Բնականաբար, մայր գործարանից ներկրածն ու Ալեքսանյանի արտադրամասերում շշալցված արեւածաղկի ձեթը նույն որակը չեն ունենա։ Այս ամենի իսկությունը լիարժեք կարող են ճշտել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել պատկան մարմինները, եթե, իհարկե, ցանկանան։ «Հրապարակ» Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am