Սևանա լճի մակարդակն իջավ 10 սմ-ով. Էկոլուր

Հուլիսի 24-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը իջավ 10 սմ-ով: Սևանա լճից արդեն բաց է թողնվել 149.828 միլիոն խմ ջուր, որից 0.741 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է: Սևանա լիճը մակարդակի ամենաբարձր ցուցանիշին` 1900,91 մ բարձրությանը, հասավ հունիսին: Հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.81մ: Հիշեցնենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության «Հայաստանի Հանրապետության գետերի 2017թ. գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» պաշտոնական փաստաթղթի համաձայն սույն թվականի ապրիլին կանխատեսվում էր, որ Սևանա լճի մակարդակը 2017թ-ի հուլիսի 1-ին կարող է հասնել մինչև 1901մ նիշը: «Հիմք ընդունելով եղանակի եւ Սևանա լիճ մուտք գործող գետային հոսքի կանխատեսումները, լճի մակերեւույթից գոլորշացման մեծությունները, Արփա-Սևան 8 ջրատարով Սևանա լիճ տեղափոխվող ջրի նախատեսված քանակը՝ 130մլն.խոր.մ և ոռոգման նպատակով լճից ջրառը՝ 170մլն.խոր.մ, 2017թ. հուլիսի 1- ին 2017թ. ապրիլի 1-ի դրությամբ կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում 42-47սմ-ով (1900.95-1901. 00մ սահմաններում), իսկ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կանխատեսվում է 1900.71-1900.76 մ սահմաններում, որը 2017թ. հունվարի 1-ի համեմատ բարձր կլինի +25….+30 սմ-ով»,- նշված էր փաստաթղթում: Իրականում Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ է հոսել 80.018 միլիոն խմ ջուր, իսկ Սևանից ջրառը 2017թ-ին 170 միլիոն խմ-ի փոխարեն կազմելու է 270 միլիոն խմ: Թե քանի սանտիմետրով Սևանը կբարձրանա 2017թ-ին, սա հարց է, որի պատասխանը դեռ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ հուլիսի 24-ի դրությամբ Սևանի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է ընդամենը 7 սմ-ով,2016թ-ի հուլիսի 24-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.74մ: Նշենք, որ Սևանա լճի էկոհամակարգի կայունացման համար հաշվարկված է լճի մակարդակը բարձրացնել մինչև 1905 մ` հաշվի առնելով ալիքի բարձրությունը: Էկոլուր

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am