Շաքրո Մոլոդոյի գործով նոր անձը՝ Մոսկվայի ՆԳՆ աշխատակից

«Փաստ» օրաթերթը գրում է. Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ձերբակալել է մայրաքաղաքի ՆԳՆ ԳՎ աշխատակից Դենիս Բոգորոդեցկուն: Հետաքննությունը համարում է, որ նա միջնորդ է եղել Շաքրո Մոլոդոյի կողմից՝ իր օգնականին ազատելու համար կաշառք տալու գործում: Այդ մասին հայտնել է РИА Новости–ն: «ԱԴԾ քննչի միջնորդությունը՝ Բոգորոդեցկու նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելը բավարարվել է»,– դատավորի խոսքերը մեջբերել է գործակալությունը: Հետաքննության վարկածով, ՆԳՆ նախկին աշխատակիցը կաշառքի առաջարկը ներկայացրել է Քննչական կոմիտեի սեփական անվտանգության վարչության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Լամոնովին, ով ներկայումս նույնպես կալանավորված է Շաքրոյի գործով: Լամոնովը համաձայնել է: Դատարանում Բոգորոդեցկին մեղքը չի ընդունել և հրաժարվել է ցուցմունք տալուց: Քննիչը ձերբակալության մասին իր միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ Բոգորոդեցկին կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, ընդ որում, «ունի օպերատիվ աշխատանքի փորձ և լայն կապեր» իրավապահ մարմինների ու «քրեական աշխարհի ներկայացուցիչների» հետ: «Դա նրան թույլ կտա ազատ արձակվելու դեպքում ոչնչացնել ապացույցները և ճնշում գործադրել վկաների վրա»,– պարզաբանել է քննիչը: Իսկ կասկածյալի պաշտպանը պնդել է տնային կալանքը, քանի որ, ըստ փաստաբանի, Բոգորոդեցկին տառապում է ցրված սկրելոզով և մշտական բուժման կարիք ունի: Սակայն դատարանը կալանքի որոշում է կայացրել՝ մինչև սեպտեմբերի 17–ը: Առայժմ Բոգորոդեցկուն պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Շաքրո Մոլոդոյի գործով արդեն իսկ կալանքի տակ են գտնվում ՔԿ սեփական անվտանգության վարչության ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոն, նրա տեղակալ Ալեքսանդր Լամոնովը և ՔԿ մայրաքաղաքային ԳՎ պետի առաջին տեղակալ Դենիս Նիկանդրովը: Բոլոր երեքին հետաքննությունը մեղադրում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ: Ըստ հետաքննության, կասկածյալները խոստացել են պարգևի դիմաց օգնել մեկուսարանից ազատելու Քալաշովի մերձավորներին: Մեղադրյալներից ոչ մեկն իր մեղքը դեռ չի ընդունել: Հունիսի կեսին «Росбалт»–ը հայտնել էր, որ ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Շաքրո Մոլոդոյից ստանային 5 մլն եվրոյի չափով կաշառք: Աղբյուրի պնդմամբ, նրանց խոսակցությունը գաղտնալսել են ԱԴԾ աշխատակիցները: Սակայն ձերբակալման պահին Շաքրոյի միջնորդը նրանց փոխանցել է միայն 500000 եվրո: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am