9-ամյա աղջկան վրաերթի ենթարկած դատավորի եղբոր տղան կալանավորվեց և տեղափոխվեց Գորիսի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (Կապան), որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանի նկատմամբ: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուրջ 4 ժամ տևած դռնփակ դատական նիստից հետո դատավոր Մուրադ Հովակիմյանն անցնում է խորհրդակցական սենյակ և 1 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշում է բավարարել ՀԿԳ ավագ քննիչի միջնորդությունը և Ն. Օհանյանը, ով կասկածվում է հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում ոչ սթափ վիճակում իր վարած Luxus մակնիշի 55 CC 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, կալանավորվեց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Օհանյանը, ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլիոն Օհանյանի եղբոր տղան է, կտեղափոխվի Գորիսի բանտ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Օհանյանը վրաերթից առաջ մասնակցելիս է եղել եղբոր հարսանեկան արարողությանը և վերադառնալիս է եղել տուն, իսկ արդեն մի քանի օր է վրաերթի հետևանքով մահացած 9-ամյա աղջնակի մայրը գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ նա հղի է և կա մտավախության, որ հնարավոր է հոգեկան ծանր ապրումները ազդեն պտղի վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 22-ին Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Ալավերդյանի որոշմամբ ձերբակալվել էր Կապան քաղաքի Հարությունյան փողոցի բնակիչ՝ 26-ամյա Նարեկ Օհանյանը։ Վերջինս ձերբակալվել էր հուլիսի 21-ին Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի վերջնամասում իր վարած Lexus մակնիշի 55 C C 550 համարանիշի ավտոմեքենայով Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի բնակիչ՝ 9-ամյա Օքսաննա Գրիգորյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, որից հետո «ոսկե երիտասարդը», ով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի եղբոր տղան է, երեխային թողել էր անօգնական ու Սասնա էպոսի «բոզ նապաստակի նման» դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ, այնուամենայնիվ, նա և իր հիմնական «հովանավոր» դատավոր հոպարը մի քանի ժամ փորձել էին «ծածկադմփոց անել»՝ ազդել Սյունիքի մարզի քննիչների, ոստիկանների և Ճանապարհային ոստիկանների վրա, որպեսզի ինչ-որ մեկին իբրև վարորդ ներկայացնեն, սակայն «Ֆեմիդայի պաշտպան համարվող» հոպարը ծանր ու թեթև էր արել ու համոզվել, որ անցել են ծածկադմփոց անելու ժամանակները, և ստիպված եղբոր տղային հորդորել էր, որ նա մեղայականով ներկայանար իրավապահներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am