«Էս անգամ թարգեք».Սամվել Ալեքսանյանը համոզում է լրագրողներին
ԱԺ աշխատանքները լուսաբանող ստորագրհավաքին միացել են նաև որոշ պատգամավորներ` Նիկոլ Փաշինյանը, Թևան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Վահե Էնֆիաջյանը: Լրագրողները, երբ մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, նա ջանք չխնայեց գործընկերոջը պաշտպանելու համար: «Եկեք էս անգամ թարգեք, որևէ բան մի արեք, մյուս անգամ ինչ ուզում եք՝ արեք: Իմ ընկերը չի վիրավորել, իմ ընկերոջը դուք ջղայնացնում եք, անկապ հարցեր եք տալիս, եթե իմ ընկերը մի վատ բան արած լինի, ամոթ չի՝ ես ներողություն կխնդրեմ: Դուք դավադիտ եք անում մարդու, ինձ էլ եք արդեն դավադիտ արել»,- ասաց պատգամավորը: «Չեմ հավատում: Աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա, հաստատ դուք մոնտաժ եք արել»,նման պատասխան տվեց այն հարցին,թե իր գործընկերը լրագրողներին «նախիր» է անվանել և հետո էլ հայհոյել է: Հիշեցնենք, որ ԱԺ աշխատանքները լուսաբանող մի խումբ լրագրողներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով կոչ են անում ԱԺ խմբակցություններին, եւ անհատ պատգամավորներին, դատապարտել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքը: Փետրվարի 19-ին Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը խորհրդարանի միջանցքում վիրավորել է իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնող լրագրողներին. նրանց անվանել է «նախիր» ու լրագրողներից մեկին հայհոյել։
