Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնում այսօր Հայաստանի մարզիկները կմեկնարկեն վեց մարզաձեւում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Թեթեւ աթլետ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։
Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական մրցավազքում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Մեդալների համար պայքարը կսկսի նաեւ 55 կգ քաշային ձյուդոյիստ Արսեն Ավեդիսյանը։
Այսօր մրցասպարեզ կմտնեն նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը, որոնց առաջին խաղերը հետաձգվել էին։
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը