Աշտարակի քաղաքապետն անկուսակցական էր, հիմա ՔՊ-ական է դարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որը հինգ ամիս է՝ կառավարում է մարզը, արդեն հասցրել է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Նրա մասին գրում են, թե թույլ մարզպետ է, մարզը չի կարողանում բռի մեջ հավաքել, ինքը չի կառավարում մարզը, իր փոխարեն օգնականն ու համայնքապետերն են կառավարում եւ այլն։

Մեզ հետ զրույցում նա, անդրադառնալով այս թեմային, ասաց․ «Ես չեմ ցանկանում արձագանքել նմանատիպ հարցերին, բնական է, որ կարան տարբեր բաներ գրեն, նորմալ եմ վերաբերվում»։


- Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք, օրինակ, նախկին մարզպետի, ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։

- Բոլորի հետ հարաբերությունները շատ լավ են, աշխատանքային։

- Թալինում այդպես էլ ճգնաժամը չհանգուցալուծվեց, չկարողացաք այնպես անել, որ ձեր ուզած թեկնածուն ընտրվի, հիմա նոր ընտրություններ են լինելու, խնդիր չի՞ առաջանա Թալինում կառավարման առումով։

- Չեմ կարծում, որ խնդիր կառաջանա, իրա հունով գնում ա, նենց չի, որ ինչ-որ արհեստական մենք ուզեցել ենք անել։ Ավագանին նիստ չի գումարել, եւ օրենքով սահմանված կարգով լիազորություններն արդեն կորցրել է ավագանին, եւ վարչապետը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել, արտահերթ ընտրություն կլինի սեպտեմբերի 25-ին, ընտրության միջոցով արդեն կունենանք համայնքի նոր ղեկավար։

- Իսկ հիմա դա խնդիրներ չի՞ առաջացնում բյուջեի հաստատման, ծրագրերի իրականացման մասով։

- Բավականին շատ խնդիրներ առաջացրել է, բայց մենք փորձել ենք հարթել ու հնարավորին չափ ամեն ինչ անում ենք, որպեսզի խնդիրները մեղմենք։

- Դուք նաեւ ամեն ինչ անում եք, որ Ձեր թեկնածուներին, որոնք չեն ընտրվել, ամեն ձեւով նստեցնեք համայնքի ղեկավարի աթոռին, հիմա ձեր այդ քայլերի պատճառով որոշ համայնքներում ճգնաժամ է առաջացել։

- Ես համաձայն չեմ էդ կարծիքի հետ, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել օրենքի սահմաններում, եւ դրանից անդին ոչինչ չենք արել։

- Վանաձորում էլ տեսանք՝ ինչպես օրենքի սահմաններում ընտրվեց ընդդիմադիր թեկնածուն (Մամիկոն Ասլանյանը), որը հիմա կալանավորված է։ Թալինում էլ ձեր թեկնածուն՝ Տավրոս Սափեյանը, չհաղթեց օրենքի սահմաններում, բայց հիմա նորից արտահերթ ընտրություններ եք անցկացնում։

- Չէ, իրականում համաձայն չեմ էդ մտքի հետ, մենք ոչ մի բան զոռով չենք ուզում անել, ընտրությունների միջոցով կորոշվի։

- Այս հինգ ամսում, ինչ նշանակվել եք, մարզում ի՞նչ ծրագրեր եք հասցրել անել։

- Բավականին շատ փոփոխություններ ենք արել, հիմնականում՝ կրթության ոլորտում։ Աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ խնայված գումարներով դպրոցներում առաջնահերթ խնդիրներն ուսումնասիրել ենք, Աշտարակը, Թալինն արդեն վերջացրել ենք, մնացած համայնքներում էլ՝ արդեն դպրոցներում աշխատանքներ ենք իրականացնում։ Նաեւ բավականին շատ ներդրումային ծրագրեր կան, որ մենք մեր հնարավորությունների չափով խթանում ենք եւ փորձում ենք օգտակար լինել։

- Այդ լուրերը, որ շրջանառվում են, թե Դուք չեք ղեկավարում մարզը, հիմա կարողանո՞ւմ եք մարզը Ձեր բռի մեջ պահել եւ փարատել այդ կասկածները։

- Հա, ասում են, որ իմ օգնականն է կառավարում, իմ օգնականը նաեւ Ազգային ժողովում էր իմ օգնականը, ու շատ նորմալ ինքն իր աշխատանքը կատարում է։

- Իսկ դեռ նախկինների թվերից ընտրված Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները։

- Ընտրվել ա նորից, մեր կուսակցական ընկերն ա, շատ լավ հարաբերություններ ունենք։

- Աշտարակի քաղաքապետը Ձեր կուսակցական ընկե՞րն է։ Ե՞րբ հասցրեց դառնալ ՔՊ-ական, անկուսակցական էր կարծես։

- Անկուսակցական էր, հիմա ՔՊական է։

- Ձե՞ր ջանքերի շնորհիվ է դարձել ՔՊ-ական։

- Ոչ, իր որոշմամբ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 953 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am