Կարեն Կարապետյանն արձակուրդ չի՞ գնա. որտեղ են հանգստանալու նախարարները

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամռան այս ժամանակահատ­վածը հանգստի մեկնելու ամենահարմար շրջանն է: Անգամ սոցիալական ցանցերում է արձակուրդային վիճակ՝ հանգստի մեկնած քաղաքացիները ներբեռնում են լուսանկարներ, գրառումներ կա­տարում, իսկ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հանգստից սուղ տեղեկու­թյուններ կան: Մենք փորձեցինք պարզել, թե երբ է արձակուրդ գնալու վարչապետը, ուր: Նախարարներից ով է արդեն մեկնել հանգստանալու, ով՝ դեռ ոչ: Վարչապետ Կարեն Կարապետյա­նի արձակուրդ գնալու մասին հարցին ի պատասխան՝ նրա մամուլի խոսնակը նշեց, որ օրակարգում նման հարց չկա, վարչապետը սովորական ռեժի­մով աշխատում է: Նա չբացառեց, որ Կարեն Կարապետյանը հնարավոր է ընդհանրապես արձակուրդ չգնա: Պարզվում է՝ կառավարությունում իրենց ղեկավարի նման արձակուր­դի հարցում չկողմնորոշվածներ շատ կան: Օրինակ՝ տեղեկություն չկա, թե աշխատանքի և սոցիալական հարցե­րի նախարար Արտեմ Ասատրյանը երբ է մեկնելու հանգստի: Չկողմնորոշվածների ցանկը լրացնում են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, սպոր­տի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ար­դարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տարածքային կառա­վարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կան նախարարներ, որոնք որոշել են, թե երբ են մեկնելու հանգստի, որոշ­ներն էլ արդեն վայելում են, կարելի է ասել, իրենց վաստակած հանգիստը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ամռանը չի մեկ­նելու արձակուրդ, ինչպես ինքը նշեց՝ հավանաբար, կմեկնի աշնան վերջում կամ ձմռան սկզբում: Ողջ տարին տք­նաջան աշխատելուց «հոգնած» նա­խարարներից արձակուրդ են մեկնել կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, որն այսօրվանից է արձակուրդում: Միջազգային տնտե­սական ինտեգրման և բարեփոխում­ների նախարար Վաչե Գաբրիելյանը հանգստից կվերադառնա հուլիսի 31-ին: Տարիներին և վարչապետերի փոփոխությանը դիմակայած սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հուլիսի 31-ից կմեկնի հանգստի՝ երկու շաբաթով: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը թեև այսօրվանից երկշաբաթյա արձակուր­դում է, սակայն զոհել է իր հանգիստը և չնախատեսված այցով մեկնել Դիլիջան: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ևս արձակուրդում է, իսկ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանգստի կմեկնի օգոստո­սի 4-18-ն ընկած ժամանակահատվա­ծում»: Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am