ԱԺ-ն սկսեց աշխատանքը առանց Գալուստ Սահակյանի
Ազգային ժողովն այսօր սկսեց հերթական նստաշրջանը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրկին բացակայում է ԱԺ-ից: Նախքան օրակարգին անցնելը՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ Գ.Սահակյանը լավ է, նա արդեն տանն է, ապաքինվում է եւ մի քանի օրից կվերադառնա աշխատանքի: Օրակարգը ներկայացրեց ԱԺ մյուս փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Այսօր ԱԺ-ն քննարկելու է ՀՀ օմբուդսմենի հարցը: Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ առաջադրել է Արդարադատության փոխնախագահ Արման Թաթոյանի թեկնածությունը:
