Պարո՛ն վարչապետ, էդ ոնց եք խոսում առաքյալի հետ. Կիմա Եղիազարյան
Պարոն վարչապետ, էդ ոնց եք խոսում առաքյալի հետ
Տավուշի մարզը ,,կեղտի մեջ,, է, սահմանամերձ համայնքներում երեխաները ժամանակակից և որակյալ կրթություն չեն ստանում, ընդհանրապես, մարզի ղեկավարությունը շատ հարցերում թերանում է, իր վրա բեռ չի վերցնում, բայց շարունակ բյուջեից փող է ուզում...
Դիլիջանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ այսպիսի բաներ է ասել վարչապետ Կարեն Կարապետյանը, հավանաբար, չիմանալով, որ իր կողքին նստած Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ,,Խորհրդավոր ընթրիքի,, առաքյալներից մեկն է...
Հիշում եք, ՀՀԿ..ական մարզպետը երեք տարի առաջ Կողբ գյուղում կառուցեց Սուրբ Հովհաննես եկեղեցին, որտեղ տեղադրված սրբապատկերը ցնցեց շատերին: «Խորհրդավոր ընթրիքի» առաքյալներից մեկը պատկերված էր Հովիկ Աբովյանի դեմքով: Այդ եկեղեցու օծման արարողությանն էլ մասնակցեց Սերժ Սարգսյանը...
Լավ, հիմա ինչ անենք, որ Աբովյանը մարզը կեղտի մեջ է պահում ու ոչ մի խնդիր չի լուծում...Զատո, եկեղեցի է կառուցել ու համ էլ սրբապատկերված առաքյալ է դարձել...
Կիմա Եղիազարյանի գրառումը
