ՔՊ-ի թեթև ձեռքով Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր դարձած Ղազեյանը սկսել է վրեժխնդիր լինել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական կառավարման ակադեմիայում քաղաքական վերադասավորումներից հետո եւս քաղաքական իրավիճակ է փոխվել: 2021-ից սկսած, երբ Խաչատուր Ղազեյանը սկզբից որպես ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց, ապա ռեկտոր ընտրվեց, ակադեմիայում իրավիճակ է փոխվել:

Նախորդ տարի՝ 2021-ին, մի շարք դասախոսների հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է: Նրանք հիմնականում քաղաքական դեմքեր են՝ դաշնակցական, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՀՀԿ-ական, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի մայրը՝ Մարգարիտա Ազարյանը եւ այլք: Պատգամավոր Արթուր Խաչատրյանին առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու են տեղեկացրել, որ ակադեմիայում այլևս չի դասավանդում: «Կողքից լսած լուրերով՝ իբրև թե, պատգամավոր լինելու հանգամանքն էր խանգարելու (զբաղվածության պատճառով), որ դասավանդեմ»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է պատգամավորն ու շեշտում՝ ՊԿԱ-ի որոշումը, անկասկած, քաղաքական ենթատեքստ է ունեցել:


Հանրապետական Արտակ Զաքարյանին ոչ թե ակադեմիայի ռեկտորը (այն ժամանակ ռեկտորի պաշտոնակատարը), այլ ամբիոնից են հայտնել՝ այլևս չի դասավանդելու: «Նա ընդհանրապես ռեկտորացու էլ չի, ամբիոնի վարիչին է խնդրել փոխանցել, որ ակադեմիան չի կարողանալու ինձ հետ պայմանագիրը երկարացնել: Քանի որ դրանք վարչապետի աշխատակազմի շնիկներն են, պարզ է՝ քաղաքական պատճառներով ու առանց հիմնավորման են դադարեցրել պայմանագիրը»,- ասում է պաշտպանության նախկին փոխնախարար Զաքարյանը: ՊԿԱ ռեկտոր Ղազեյանը վերոնշյալ անձանց դասախոսական աշխատանքից ազատելը «ծառայությունների մատուցման» պայմանագրի ժամկետը լրանալով է բացատրում: «Ամեն տարի նոր՝ տարեկան հիմքով պայմանագիր է կնքվում: Տարին լրացրել է, ու նոր դասախոսի հետ ենք պայմանագիր կնքել»,- ասում է նա: «Վա՞տ են աշխատել, թե՞ նրանց քաղաքական դեմք լինելն է պատճառը, որ հրաժարվել եք համագործակցել»,- հետաքրքրվեցինք: Ի պատասխան՝ Ղազեյանը շեշտեց, որ նման հարցերին ռեկտորը չի խառնվում: «Դա ամբիոնի գործն է, ամբիոնն է որոշում, «կուրացիա» անում:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական մասին, ապա եթե նման բան լիներ, մեզ մոտ չէին շարունակի դասավանդել Խոսրով Հարությունյանը, Հրանուշ Հակոբյանը, Գևորգ Դանիելյանը եւ այլք»,- հավաստիացնում է ՊԿԱ ռեկտորը: Ինչ վերաբերում է ակադեմիայում տիրող մթնոլորտին, ապա այստեղի հնաբնակները զարմացած են, թե ինչպես կարող էր Խաչատուր Ղազեյանը, որ ուսման վարձերի ստացականներն էր հավաքում ու լսարանային հարցերը կարգավորում, միանգամից ռեկտորի պաշտոնը զբաղեցնել, կամ ինչպես ստացվեց, որ ուսումնական գծով պրոռեկտոր նշանակվեց թեկնածուական չպաշտպանած Էդգար Առաքելյանը: Հայաստանում, ի դեպ, պետական երկրորդ բուհը դժվար թե գտնվի, որտեղ պրոռեկտորը կարող է չպաշտպանած լինել:

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ղազեյանը ռեկտորի պաշտոնին է անցել իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշ ներկայացուցիչների թեթև ձեռքով ու օժանդակությամբ: Ակադեմիայից մեզ փոխանցեցին, որ նա վրեժխնդիր է լինում, գրավոր նկատողություններ անում բոլոր այն մարդկանց, որոնք մինչև ռեկտոր դառնալն իրեն փոքր-ինչ թարս են նայել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am