Անդրիաս Ղուկասյանը մարտական է տրամադրված
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամ, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանի դատական նիստը: Լրագրողի այն հարցին, թե ինչպես է Անդրիասյանը իրեն զգում, վերջինս պատասխանեց. «Մարտական»: Այնուհետև, Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ղուկասյանը նշեց, որ իր դեմ ոստիկանների ցուցմունքները սուտ են, իսկ ցուցմունք տված անձ ոմն Արտակ Մկրտչյանը, նախկինում դատապարտված է եղել: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով): Նա ձերբակալվեց Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումներից հետո: Ղուկասյանը կալանավորվել է օգոստոսի 2-ին:
