Թուրքիա Պուտինի այցի ժամկետները համաձայնեցվում են․ Պեսկով
Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամկետները համաձայնեցվում են դիվանագիտական ուղիներով, հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»։
«Նման հրավեր կա, եւ (Թուրքիա Պուտինի այցի) ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ թուրքական Yeni Şafak թերթը գրել էր, թե ակնկալվում է, որ Պուտինն «առաջիկա օրերին» կայցելի Թուրքիա՝ իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի՝ բարձր մակարդակի գործարար հանդիպման հրավերով։
