Գևորգ Սաֆարյանի հարցով հանդիպել են Դավիթ Հարությունյանի հետ
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այսօր Գևորգ Սաֆարյանի հետ կապված հարցով հանդիպել են արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ես և Լենա Նազարյանը հանդիպեցինք արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին` քաղբանտարկյալ Գևորգ Սաֆարյանի խնդրի հետ կապված, որի արդյունքում նախարարը խոստացավ լուծում տալ խնդրին։ Այնուհետև մեկնեցինք Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ տեղեկացանաք, որ Գևորգ Սաֆարյանին արդեն տեղափոխել են 6-րդ մասնաշենք։ Հանդիպեցինք նաև Գևորգի հետ, ով մինչ այդ հանդիպել էր ընտանիքի անդամների հետ։ Այնուհետև հանդիպեցինք Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանին, ով տեղեկացրեց, որ հարցի հանրայնացվելուն պես զբաղվում են խնդրով և առաջիկայում էլ այն կպահեն ուշադրության կենտրոնում»:
