Գևորգը ինդիկատոր է՝ փշերի վրա նստած.Գասպարի
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստ Վարդգես Գասպարին ներկայացրեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «տոնածառի գործով» դատապարտված Գևորգ Սաֆարյանի պահման պատժախցային պայմանները. մշտապես առկա է բարձր խոնավություն, գարշահոտություն, կոյուղու կեղտաջրերը արտահոսում են խուց ու հոսում միջանցք: «Ծայրահեղ վատ իրավիճակը համապատասխան մարմինները բուֆերացնում են: Գևորգ Սաֆարյանը քրեական տարրերի կողմից ճնշումների է ենթարկվում, պատժախցում անմարդկային պայմաններ են՝ խոնավության ու գարշահոտության մեջ:ՄԻՊ-ը պետք է գնա նստի Սաֆարյանի խցի մոտ, մինչև հացը լուծվի:Սա խաբեություն է բուն իրականությունից»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գասպարին՝ ավելացնելով, որ քաղբանտարկյալները կալանավայրում ինդիկատոր են, իսկ Գևորգը ինդիկատոր է՝ փշերի վրա նստած:
