Արբանյակը վարձել ենք Bookingճի նման, ինչպես հյուրանոցային համար ես բրոնյա անում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ.

- Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմից: Սա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջ: Սրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել:


- Իհարկե, սա նորություն է: Մինչեւ հիմա մշտական արբանյակ չունեինք, հիմա ունենք: Սակայն ուզում եմ Ձեզ ասել, որ այս պահի դրությամբ երկրագնդի շուրջ պտտվում է 2 հազար 500 արբանյակ, որոնց կեսից ավելին կոմերցիոն է: Մոտ 100 երկիր մշտական եւ պարբերական հիմունքներով օգտվում է արբանյակային ծառայություններից: Սրանից մի քանի տարի առաջ ես՝ ինքս, հարց եմ բարձրացրել, թե հայկական պետությունը երբ է օգտվելու այդ ծառայությունից: Մասնավորապես, Ադրբեջանը վերջին տասնամյակում տարբեր ժամանակներում պահում էր 2-4 արբանյակ:

- Պարոն Բագրատյան, ի՞նչը հնարավոր դարձրեց, որ հիմա հայկական արբանյակ ունեցանք:

- Պարզապես այդ շուկան զարգանում է հիմա, արբանյակների քանակը շարունակվում է աճել, եւ շատ կոմերցիոն ընկերություններ են սկսել ծառայություններ մատուցել․ ամերիկյան Nasа-ն, Space-X-ը, ռուսական Роскосмос-ը, Չինական ազգային տիեզերագնացների ծառայությունը, Ճապոնիան, եվրոպական սատելիտալին ընկերությունը՝ հանձին GEOSYS-ի: Դա հասարակ բան է, երբ որ ասում ենք՝ հայկական արբանյակ, մենք այդ արբանյակը չենք կառուցել, մենք պարզապես վարձում ենք արբանյակ մեզ համար: Դա նման է booking-ի, էն, որ հյուրանոցային համար ես բրոնյա անում: Լրացնում ես, թե ինչքան ժամանակով է պետք, եւ լրացնում ես այն ծառայությունների ցանկը, որ կուզենայիր ստանալ:

- Հայաստանում ինչո՞ւ նախկինում այսպիսի փորձ չի արվել:

- Պիտի Ձեզ զարմացնեմ․ Հայաստանում այդպիսի փորձ արվել է, 2002-2003 թվականներին Երեւանի կոնյակի գործարանը դիմել է արբանյակային ծառայությունների համար, նկարել է ամբողջ Հայաստանը եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ներկայացրել է, թե ինչքան խաղողի այգի կա, պոմիդորի ու բադրիջանի թուփ կա, ծիրանի ու դեղձի այգի կա: Դա այնպիսի մի պրոֆեսիոնալ ծրագրով էր արվում, որ դրանից հետո բացարձակապես անիմաստ էին Ազգային վիճակագրական ծառայության հարցումները մարզպետարանների գյուղբաժիններ, թե ինչքան այգի ունենք, եւ թվերի տրամադրումը: Մասնավորապես պարզվեց, որ կա 9 հազար 500 հեկտար խաղողի այգի՝ վիճակագրորեն ներկայացված 14 հազար հեկտարի փոխարեն:

- Փաստորեն, մենք կոնյակի գործարանում ունեցել ենք նման արբանյակ, բայց ինչո՞ւ աղմուկ չի բարձրացվել, ինչպես այսօր:

- Դե, գիտե՞ք ինչ կա, սովորական ժամանակակից ծառայություն էր: Դա նույնն է, ոնց որ ես վեր կենամ, ասեմ՝ տեսեք, ես WhatsApp ունեմ: Կոնյակի գործարանն այն ժամանակ պարզապես պատվիրեց ծառայությունը GEOSYS-ին եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ճիշտ տեղեկություն տրամադրեց, ու նա էլ հասկացավ, թե վիճակագրական ծառայությունն ինչ ստեր է ասում: Իսկ, ընդհանրապես, 2002-2003 թվականներին տիեզերքից 2-3 դյույմանոց մեխը երեւում էր: Ասում են՝ այսօրվա նորացված տեխնոլոգիաներով ասեղն անգամ երեւում է:

- Ադրբեջանն ինչո՞ւ էր մի քանի արբանյակ պահում, արդյո՞ք դրանք ռազմական նպատակով չեն եղել:

- Պատերազմից առաջ, բնականաբար, այդ արբանյակների գործարկումը, որի մասին Հայաստանի կառավարությանը տեղյակ է պահվել, նպատակ է ունեցել վերեւից նկարելու, թե որտեղ մենք տեխնիկա ունենք, զինապահեստներ եւ այլն: Ներկայում այդ արբանյակները, մասնավորապես SPACE-X-ը, նմանատիպ ծառայություններ են մատուցում ուկրաինական կողմին, վերեւից փոխանցում են, որ այս կամ այն տեղամասում տեղափոխվում է հրանոթ, կամ տանկ է մոտենում եւ այլն: Ցավում եմ, որ Հայաստանի կառավարությունը բավականին ուշ՝ պատերազմում կրած պարտությունից հետո է փորձում արբանյակային ծառայություններ ստանալ:

- Հիմա կան ազատ ինֆորմացիա տրամադրող կոմերցիոն արբանյակներ, ավելի էժան չէ՞ր լինի, եթե գնեինք այդ ինֆորմացիան:

- Մենք դա ենք արել, մենք գնել ենք:

- Բա էդ դեպքում այդ արբանյակի ի՞նչն է հայկական:

- Ես չգիտեմ, դա ծառայություններ են, որոնք, ինչպես արդեն նշեցի, նախկինում ստացել ենք: Ուղղակի իշխանություններին բնորոշ է ամեն ինչ ներկայացնել իբրեւ արտառոց մի բան:

- Իսկ ինչո՞ւ են գաղտնի պահում այդ գործարքը: Արժեքն ինչո՞ւ չեն հրապարակում, ըստ Ձեզ:

- Ճիշտ եք ասում, մենք, փաստորեն, արբանյակային ծառայություններ ենք գնել, եւ տեղին է հարցնել, թե ինչու ենք հենց Space-X-ից գնել, ինչո՞ւ ոչ մրցույթով, արդյո՞ք դա բյուջեով նախատեսված է, թե՞ ոչ, ու ինչո՞ւ ենք ուզում շոու սարքել մի բանից, որը շատ հասարակ բան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am