Խոշոտ ՃՏՊ Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 տուժած
Երեկ՝ հուլիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Խարբերդ այգեգործական ընկերության 6-րդ փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մանվել Աբրահամյանը իր վարած ВАЗ 21093 մակնիշի 34 MC 177 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Աբրահամյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Նոր Խարբերդ այգեգործական ընկերության թաղամասի բնակիչներ, 43-ամյա Գևորգ Հովհաննիսյանը, 51-ամյա Արմեն Մամբրեյանը, 39-ամյա Գուրգեն Չարվադարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
