ՄԻՊ-ն այս առումով անգործության է մատնված. Վարդգես Գասպարին աջակցում է Գևորգ Սաֆարյանին
Անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի պահման պայմանների հարցով ՄԻՊ գրասենյակի մոտ բողոքի ակցիա է։ Լրագրողների հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից ակտիվիստ Վարդգես Գասպարին նշեց, որ ՄԻՊ գրասենյակից պահանջում են ուշադրություն հրավիրել ոչ միայն Գևորգ Սաֆարյանի, այլև մյուս քաղբանտարկյալների պահման պայմանների բարելավման վրա: Ըստ նրա, ՄԻՊ-ն այս առումով անգործության է մատնված: ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը, ով պահանջների համար զրուցել էր բողոքի ակցիայի մասնակիցների հետ, լրագրողներին հայտնեց, որ նշված խնդիրների հետ կապված ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են ՔԿՀ, ծանոթացել նրա պահման պայմաններին, Գևորգ Սաֆարյանի հետ և անձամբ նրանից տեղեկացել խնդրին վերաբերող մանրամասներին: Գևորգ Սաֆարյանի հայտարարությունը՝ այստեղ ՄԻՊ պարզաբանումը՝ այստեղ
