Խոշոր հրդեհից անօթևան մնացած ընտանիքը օգնության կարիք ունի/տեսաշար/

Հուլիսի 21-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 26 տանը խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով տունն ամբողջությամբ այրվել էր: Այնտեղ բնակվող 51-ամյա Զարինե Բեգոյանը, նրա որդին՝ առաջին կարգի հաշմանդամ, 29-ամյա Էմին Մանուկյանը և նրանց բարեկամը՝ Գոհար Թադևոսյանը, այժմ ստիպված են գիշերել բաց երկնքի տակ: Տունը, այնտեղ գտնվող գույքը, փաստաթղթերը և մնացած բոլոր իրերը ամբողջությամբ այրվել են: Ինչպես հյատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով Զ. Բեգոյանը ստացել է առաջին աստիճանի այրվածքներ դեմքի, ձեռքերի շրջանում, իսկ որդու մոտ այրվածքներ կան ոտնաթաթի տակ: Ընտանիքն անապահովի կարգավիճակ ուներ, ապրում էին մեծ դժվարությամբ՝ չնայած, որ աշխատում էին, սակայն այսօր, երբ հրդեհն ամեն ինչ մոխրակույտի է վերածել, էլ ավելի է բարդացել նրանց վիճակը: Տան գույքի մեծ մասը ձեռք էին բերել ապառիկներով, որոնք ևս արդեն մոխրացել են: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրոյցում Զ. Բեգոյանը ասաց. «Տանն էինք, մեկ էլ ծխի հոտ առա, դուրս եկա, տեսա պատշգամբի տակն այրվում է, անմիջապես այս ու այն կողմ վազեցի, որ փորձեմ հանգցնեմ, սակայն կրակն այնքան ուժեղ էր, որ միանգամից տարածվեց: Բարեբախտաբար, հրշեջ-փրկարարները կայծակնային արագությամբ հասան, սակայն, չնայած նրանց գործադրած ջանքերին, արդեն ուշ էր: Տունը շատ հին էր, մեծ մասը փայտից էր կառուցված, որն էլ հենց նպաստեց կրակի այդքան արագ տարածմանը: Հազիվ կարողացանք երեխային լուսամուտից հարևանների օգնությամբ հանել: Այդպես այրվեց այն ամենը, ինչ ունեինք: Ես աշխատում եմ «Հայփոստ»-ում: Քիչ-քիչ ապառիկով փորձում էինք տանը ստեղծել ամեն հարմարություն. գույք ու տեխնիկա գնել, սակայն հրդեհն ամեն ինչ իր ճանկն առավ: Պատճառը հոսանքալալերի կարճ միացումն է եղել: Մենք այժմ գիշերում ենք բաց երկնքի տակ, որդիս ոչ մի տեղ չի գալիս, չնայած որ գնալու տեղ էլ այդքան չունենք, բարեկամներ չունենք: Տեսնենք՝ ով ինչով և ինչպես կօգնի, գոնե մի փոքր տուն ստեղծենք, նախկինից անգամ մի տուփ լուցկի չկարողացանք փրկել»: Տան մոտակայքում հավաքվել էին նաև հարևաններ, ովքեր նույնպես փաստեցին, որ ընտանիքը իսկապես ամեն բան դժվարությամբ էր ձեռք բերել, ասացին, որ իրենց համար ապրում էին, սակայն այդ չարիքը ոչինչ չխնայեց, և նրանք ամեն ինչից զրկվեցին: Իսկ հարևաններից ՀՀ ԱԻՆ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը, էլ ավելի մանրամասն ներկայացնելով հրդեհի հետ կապված մյուս մանրամասները, հրդեհաշիջման աշխատանքերի ընթացքը, որոնք անձամբ ինքն է գլխավորել, ասաց, որ քայլեր են ձեռնարկում քաղաքապետարանի, մարզպետարանի և այլ եղեգնաձորցիների հետ համատեղ, որպեսզի ինչ–որ կերպ կարողանան օգնել ընտանիքին: Այն մարդիկ, ովքեր նույնպես կկարողանան իրենց աջակցությունը և զորակցությունը հայտնել ընտանիքին, որի կարիքը հիմա նրանք շատ են զգում, կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 093 69 14 38: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա տուժած «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը․ կա վիրավոր Գաղտնիքը հենց այդ չերևացող 500.000-ի մեջ է «Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am