FORBES-ը՝ Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին/տեսաշար/
Հայտնի Forbes Woman ամսագիրը պատմել է Ջորջիո Արմանիի հայկական արմատների մասին։ Ընդհանուր առմամբ ամսագիրը ներկայացրել է հինգ նորաձեւության տներ, որոնք իրենց պատմությամբ ապացուցում են, որ ընտանիքի աջակցությամբ փոքրիկ, բայց սիրված գործը կարող է վերածվել լուրջ բիզնեսի։ 2002թ. Forbes ամսագիրը Ջորջիո Արմանիին անվանեց աշխարհի ամենահաջող դիզայներ, սակայն նրա անձնական կյանքի մասին տեղեկատվությունը գրեթե բացակայում է։ 83 -ամյա դիզայները հազվադեպ է հարցազրույցներ տալիս։ Ջորջիոն ծնվել է Իտալիայում։ Նրա ծնողները հայոց ցեղասպանությունից փրկվելով գաղթել են Թուրքիայից։ Արմանին մեծացել է եղբոր եւ քրոջ հետ։ Երիտասարդ տարիքում նա ցանկացել է բժիշկ դառնալ, թողել է ուսումն ու գնացել բանակ։ Ինչ-որ ժամանակ նա տարվել է լուսանկարչությամբ եւ այդպիսով հայտնվել նորաձեւության աշխարհում։ Նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոի եւ Էրմենեջիլդո Զեյնայի հետ նախքան 1975 թ. ընկերոջ՝ Սերջիո Ջերոտիի հետ Giorgio Armani S.p.A ընկերությունը հիմնելը։ Սերջիոյի մահից հետո նրա բիզնեսին միացել է նաեւ քույրը՝ Ռոզաննա Արմանին։ Արմանին երբեք ամուսնացած չի եղել, նա չունի երեխաներ։ Նրա ընտանիքի անդամներն են քույրը, զարմուհիները, ովքեր օգնում են իրեն բիզնեսում։
