Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խաբում է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ժամանակով ժամը 22։35-ին Հայաստանը տիեզերք է արձակել իր առաջին արհեստական արբանյակը»,- կառավարության երեկվա՝ մայիսի 26-ի հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լավ» լուրով սկսեց: Նշելով, որ Հայաստանը թեւակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան՝ Փաշինյանն ընդգծեց՝ առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն ու տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումն է Հայաստանում։

Վարչապետի խոսքով՝ մինչեւ 2023-ի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն եւ ընդունիչ կայան, ինչի շուրջ կձեւավորվի մասնագետների գիտագործնական թիմ։ Փաշինյանի այս հայտարարությունից հետո քաղաքական իշխանության ներկայացուցիչների մոտ «մի քեֆ, մի ուրախություն է», խորհրդարանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, իրար հերթ չտալով, հպարտանում ու գլուխ են գովում, թե իրենց հաջողվեց անգամ տիեզերքի հետ «կապ հաստատել»: ՔՊ-ականների խելակորույս խանդավառությունը ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ մոտ երկու տարի առաջ արված հայտարարությամբ կտրենք: «Այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ»,- պատերազմից ուղիղ երկու ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, հայտարարում էր այդ ժամանակվա ԲՏԱ նախարարը:

Պատերազմական երկրի համար արբանյակ (եթե ոչ՝ արբանյակներ) ունենալը զինանոցը գերժամանակակից զենքով հարստացնելու նման մի բան է, եւ այժմ, փաստորեն, պարոն փոխխոսնակը հերքելով ինքն իրեն, հրապարակում է տիեզերք դուրս եկած հայաստանյան արբանյակի առաջին կադրերը: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, օրինակ, ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ արբանյակով հիացած իշխանավորները մանրամասներ չեն հայտնում, թե այն ինչ ուղեծրով է շարժվելու, ինչ հնարավորություններ ունի, ընդհանրապես ինչ նպատակով ու ծրագրի շրջանակներում է արձակվել. «Ուղղակի ասում են «հայկական արբանյակ», եւ ժողովրդի ուղեղում արդեն «Աստղային պատերազմներ» ֆիլմի տեսարաններն են։

Սա նույնն է, թե 100-դոլարանոց 2 հատ խաղալիք անօդաչու գնես ու ասես, թե «Հայաստանը նոր անօդաչուների խմբաքանակ է ներկրել»։ Տիեզերքում սեփական արբանյակի կարեւորության ու անհրաժեշտության մասին իրարամերժ հայտարարություններով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի հերթական անգամ մանիպուլացրել ու խաբել է հայ հասարակությանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 505 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am