Արգիշտի Քյարամյանի նոր ծառայությունը՝ Փաշինյանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն ընդդիմադիրների պայքարը ճնշելու, հետապնդումների նոր գործիքակազմ է մտածել։ Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել Քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու» պարագաներում։

Ինչպես հայտնի է, ներկայիս ընդդիմության նախաձեռնած փողոցային պայքարի առաջին իսկ օրվանից իշխանականներն ու նրանց քարոզչամեքենան շրջանառության մեջ են դրել այն վարկածը, թե նախկինները փողով են ցուցարարներին փողոց հանում։ Այս ընթացքում բազում անհաջող, բեմադրված սցենարներով տեսանյութեր պատրաստեցին, որոնցում իբր միտինգի մասնակիցները, իրականում՝ իշխանության մարդիկ, խոստովանում են, թե այսինչ պատգամավորը կամ նախկին պաշտոնյան է փող տվել, որ գան միտինգի։

Սկսեցին հին տեսանյութեր պտտեցնել, սադրիչներին ուղարկել ընդդիմադիրների մոտ, որ փողի թեման բացեն, ձայնագրեն եւ քրգործեր հարուցելու հիմք ունենան, ինչպես արվեց Ավետիք Չալաբյանի դեպքում: Հիմա Նիկոլ Փաշինյանին անձնուրաց ծառայող Քյարամյանը, հավանաբար, որոշել է օրենքում նման արհեստածին փոփոխությամբ յուրային մատնիչների միջոցով ցուցմունքներ կորզել այս կամ այն ընդդիմադիրի վրա եւ նրանց քրեական պատասխանատվության ենթարկել։

Վերոնշյալ արարքի համար առաջարկում են պատժել տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախագծի հեղինակները փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում են հետեւյալով, որ եթե օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանվում է, որ «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելը դիտվում է որպես հանցանքի եղանակ, որով ներգործություն է կիրառվում անձի ազատ կամարտահայտության վրա», ապա «Ակնհայտ է, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով անձին նյութապես շահագրգռելը պակաս վտանգավոր եղանակ չէ անձի ազատ կամարտահայտության վրա ներգործելու համար»:

«Այսպիսով, նախագծի մշակման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու արդյունքում խաթարվելու է հասարակական հարաբերությունների բնույթը, որը եւս ունի հասարակական վտանգավորության մեծ աստիճան:

Իրավական որոշակիությունն ապահովելու եւ իրավակիրառ․․․ բարդություններից խուսափելու նպատակով, առաջարկվում է նոր օրենսգրքի 236-րդ հոդվածի վերնագրում եւ 2-րդ մասում կատարել փոփոխություններ՝ նախատեսելով նաեւ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար պատասխանատվության սահմանումը»,- նշված է նախագծի հիմնավորումների բաժնում:

Ի դեպ, նման փոփոխությունն ընդամենը իրավական անգրագիտություն է, որովհետեւ օրենքն արդեն իսկ նախատեսել է «օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելու» համար պատիժ, իսկ դա կարվի նյութական շահագրգռման, թե որեւէ այլ ճանապարհով, ընդամենը հանցագործության եղանակն է, որը մանրամասնելու կարիք բոլորովին չկա: Նույնն է, որ մի հոդված էլ մտցնեն` «վերադասի կողմից հավաքին մասնակցելու հարկադրանքի» մասին:

ՀԳ․ Ի դեպ, վերջին հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրներին նվիրված ելույթից տպավորություն է ստեղծվել, որ նա ամեն պահի կարող է Ֆրանսիայի հրապարակի վրա գրոհելու հրաման տալ, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հեղափոխության բովով անցած Փաշինյանը հասկանում է, որ կոշտ գործողությունները, որպես կանոն, հակառակ էֆեկտ են ունենում, ուստի նման սպառնալիքներով կփորձի վախեցնել շարժման նախաձեռնողներին եւ դրդել, որ ինքնակամ ցրվեն։ Բայց եթե շարժումն իրեն վտանգ սպառնա, չի վարանի «մարտի 1» անել` չէ՞ որ այս անձը ջնջել է իր հիշողությունը եւ մոռացել, որ 2018-ից առաջ ինքն է եղել ընդդիմություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am