Իշխող խմբակցությունում ավելի քան վճռական են տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցում

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Իշխող խմբակցությունում ավելի քան վճռական են տրամադրված ընդդիմադիր պատգամավորներին բացակայությունների հիմքով մանդատներից զրկելու գործընթաց սկսելու հարցում։ Օրերս ՔՊ նեղ կազմով քննարկել են, որ նստաշրջանի ավարտից հետո անպայման պետք է թույլատրելի եզրագիծն անցած պատգամավորների մանդատազրկման պրոցեսին ընթացք տալ: Բայց որոշել են մեծահոգություն անել եւ ոմանց դեպքում բացակայությունները համարել հարգելի, սակայն իրենց հետ կոշտ առճակատման գնացող պատգամավորների պարագայում չեն պատրաստվում զիջել: Այդ շարքում են Իշխան Սաղաթելյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Մանուկյանը, Անդրանիկ Թեւանյանը: Չի բացառվում, որ սա ամբողջ ցանկը չլինի, եւ թիրախում այլ պատգամավորներ էլ լինեն, որոնք արդեն հատել են կամ մոտ են՝ հատելու թույլատրելիի սահմանը։


Ընդդիմադիրներին պատժելուց բացի, որոշել են նաեւ «փչացնել» ոմանց․ տեղեկություններ են տարածում, թե ընդդիմադիրների մեջ կան մարդիկ, որոնք բանակցում են իրենց հետ կամ բժշկի թուղթ են ներկայացրել՝ բացակայությունները հարգելի համարելու նպատակով։


ԱԺ-ից երեկ չէին հերքում, որ կա այդպիսի մեկ պատգամավոր։ Իրականում, շարժումը սկսվելուց հետո որեւէ ընդդիմադիր բժշկի թուղթ չի ներկայացրել: Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն ապրիլին էր նման տեղեկանք ներկայացրել, այդ օրերին վիրահատվել էր եւ երկարատեւ բուժման ու ռեաբիլիտացիայի կարիք ուներ: Նա բժշկի թուղթ էր բերել, որ գալիք ամսվա նիստերին էլ չի կարողանալու մասնակցել։
 

 

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am