Արցախն անմասն չէ պայքարից. Մետաքսե Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեր հանրության գիտակից հատվածն առնվազն 2019-ից հասկացել է, թե ինչ է կատարվում: Եվ այս իմաստով Բրյուսել յան հերթական հանդիպումը պարզապես ևս մեկ առիթ էր՝ գոնե արթնանալու համար, նաև գիտակցելու, որ Նիկոլ Փաշինյանը հայանպաստ ոչինչ չի անում և աշխատում է ի վնաս ՀՀ-ի ու ԱՀ-ի: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Մենք կրկին իրականությունն իմանում ենք թշնամի պետության նախագահից: Ալիևի ու Էրդողանի զրույցը ներկայացնելով՝ թշնամական կողմում ասվում էր, որ Նախիջևանին կապող «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Մինչդեռ հաջորդ օրը Հայաստանի իշխանությունները նորից «առյուծ են կտրում». ՀՀ ԱԽ քարտուղարը փորձեց նվնվացող ձևով հերքել վերոնշյալը, թեպետ ամեն անգամ Ադրբեջանը հակառակն է հաստատում:

Բրյուսել յան այցից հետո կրկին արձանագրել եմ Փաշինյանի ու իր իշխանության հերթական սուտ, մանիպուլ յացիոն հայտարարություններն ու պահվածքը:

Այն, որ Նիկոլ Փաշինյանը ու իր հրոսակախումբն Արցախի հարցը փակել են դեռ 2019-ին՝ Դուշանբեում, շատերի համար գաղտնիք չէ, բայց արդեն նաև ՀՀ-ի շուրջ են դավեր հյուսվում: Այս իշխանությունները փաստորեն Հայաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի համար միջանցք են դարձնում, ինչը, կարծում եմ, շատ ավելի պետք է անհանգստացնի ու արթնացնի մեր հասարակությանը. յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ Նիկոլն ու իր հրոսակախումբը եկել ու մտել են յուրաքանչյուրի տուն»,-նշեց պատգամավորը:

Մ. Հակոբյանը շեշտեց, որ ավելի վաղ ժամանակահատվածում մտածում էին ՀՀ իշխանություններին պարտադրել արցախանպաստ, հայանպաստ գործընթաց վարել. «Բայց երևի միամիտ էինք, որ կարծում էինք, թե պետք է պարտադրել: Հիմա հասկանում ենք, որ դա անհնար է, որովհետև այս մարդկանց սրբությունները մեկ այլ դաշտում են: Այս իշխանությունների համար շատ փողն է գերագույն արժեք: Ըստ իս, իրենք երկու պայմանի արդյունքում գնացին նման քայլերի՝ ընչաքաղցություն և ատելություն Արցախի և, ընդհանրապես, հայի նկատմամբ: Սա հաշվի առնելով՝ իրենց ընդամենը պետք է դեն շպրտել: Ուրիշ տարբերակ չունենք, որովհետև եթե մնան, ապա մեզ շատ կարճ ժամանակ է մնացել: Հաշվի առնելով լրատվական հոսքերը՝ թշնամական պետությունում հայաստանյան իշխանությունների նկատմամբ բավականին դրական վերաբերմունք, գործողությունների նկատմամբ դրական ազդակներ կան:

Այնտեղ չեն թաքցնում, որ ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների միջև սկսված գործընթացները ամենաշատն ամռան ընթացքում կամ վերջում ավարտվելու են: Այն սև գործը, որի համար Նիկոլը թշնամիների կողմից Հայաստանում ղեկավար է նշանակվել, մինչև ամռան վերջ կատարած է լինելու: Այդ գործը լինելու է Արցախի վերացումը, Հայաստանի Հանրապետության ոչնչացման սկիզբը: Երբևէ այնպես չի եղել, որ մեր հայրենիքն այսքան ծայրահեղ վիճակում լինի, մենք մշտապես կարողացել ենք ելքեր գտնել: Հուսով եմ՝ այս անգամ ևս հաջողելու ենք: Այն շարժումը, որը ձևավորվել է Հայաստանում, ոչ միայն ՀՀ-ում բնակվող մեր հայրենակիցների, այլև ողջ հայ ազգի շարժումն է: Ես վստահ եմ, որ «Դիմադրության» շարժումը հաջողելու է: Եվ որևէ մեկն իրավունք չունի մեզ ասելու, թե խառնվում ենք ՀՀ ներքաղաքական հարցերին: Մենք չենք խառնվում ՀՀ ներքաղաքական հարցերին, խառնվում ենք հայի լինել-չլինելու հարցին, մեր հայրենիքի փրկության համար ենք պայքարում, և Արցախն անմասն չէ այդ պայքարից: Հրապարակում նաև մարդիկ են, ովքեր Արցախից հատուկ գալիս են ՀՀ, որ ներդրում ունենան, իրենց ձայնը հասցնեն»:

Այս համատեքստում Մետաքսե Հակոբյանի հետ զրույցում անդրադարձանք ԱՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հերթական կոշտ հայտարարությանը: Նա նշեց, թե այս փուլում ինչից էր բխում այն: «Ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն ավելի անբռնազբոս է, ավելի վստահ է դառնում: Գնալով՝ թե՛ ինքը, թե՛ իր թիմակիցներն ավելի ցինիկ պահվածք են դրսևորում: Ամեն անգամ իրենք փաստում են, որ իրենց համար Արցախ, Հայաստան, և առհասարակ, նման արժեքներ գոյություն չունեն: Եթե ազգային մտածողությամբ քաղաքական ուժերը, մարդիկ լռեն, իրենց դեմն առնել այլևս հնարավոր չի լինի: Արցախի Ազգային ժողովը ներկայացնում է ժողովրդին:

Եվ ԱՀ ԱԺ-ն ամեն անգամ ժողովրդի պատասխանն է տալիս Հայաստանի ներկայիս թրքահաճ իշխանություններին: Խմբակցություններից յուրաքանչյուրն իր առաջարկներն էր ներկայացրել: Վերջին հայտարարությանը, սակայն, առանց պատճառաբանությունների չմիացավ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը, ինչին այստեղ հետևեց մարդկանց ցասումը, որովհետև Արցախում, առավել քան երբևէ, բոլորը հասկանում են, որ մեզ միայն միասնականությունը կփրկի: Որքան էլ մենք տարբեր հայացքներ ունենանք քաղաքական և այլ հարցերում, Արցախի հարցում բոլորս մեկ ուղղություն ու տեսլական ունենք:

Այս անգամ «Միասնական հայրենիքի» տեսլականը փոխվել էր: Հետո ինչ-որ անհասկանալի նոր հայտարարությամբ հանդես եկան՝ երևի պարզապես խուսափելու ժողովրդի ցասումից: Ամեն դեպքում սա լավ չի ընկալվում: Ինձ համար, որպես քաղաքացի, շատ կարևոր է միասնականությունը, որովհետև մենք պայքարում ենք մեկ արժեքի համար, որի անունը հայրենիք է: Մենք պայքարում ենք մեր նահատակված հերոսների համար, որոնք դեռ 1988-ից իրենց կյանքը չեն խնայել ու առ այսօր չեն խնայում, որ մենք ազատ, անկախ հայրենիք ունենանք: Մենք ամեն կերպ՝ լինի հայտարարությամբ, գործողությամբ, միշտ հակազդելու ենք: Ինձ Արցախում շատ են հարցնում՝ բա մենք ի՞նչ ենք կարողանալու անել: Ես միայն մի պատասխան եմ տալիս. մենք ենք որոշում մեր հայրենիքի ու մեր սերունդների ճակատագիրը: 2020-ին մենք չէինք սպասում, որ, ի վերջո, կլինեն այդ աստիճանի դավաճան իշխանություններ, որոնք զինվորին մեջքից կհարվածեն ու կհանձնեն հայրենիքը: Հիմա մենք պատրաստ ենք, գիտենք, որ կա նման իշխանություն: Պատրաստ ենք նաև իրենց դիմակայելու, տեր լինելու և՛ հայրենիքին, և՛ սերունդների ճակատագրին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 326 անգամ
Լրահոս
Կնոջը ուղղված բղավոցը, մատ թափ տալը, «կխոսեմ այսպես» տոնայնությունը՝ սրանք դասական վարքագծային դրսևորումներ են, որոնք գենդերային բռնության համատեքստում վաղուց են ճանաչված. Զառա Հովհաննիսյան Ինչի՞ համար ես ներողություն խնդրում. Արցախի կորստի՞, արցախցիների դեմ ատելության խոսք գեներացնելու՞, «իրական Հայաստան» կոչվող ապուշ գաղափարի՞, մեր սարերի վրա նստած թուրքի զինվորների՞…Արմինե Օհանյան Իրանը պատերազմն ավարտելու վեց պայման է ներկայացրել Թե ում երեսից և ինչից ենք փախել, դեռ պատմությունը կգնահատի. Արտակ Բեգլարյան Օդի ջերմաստիճանը կնվազի Մերձավոր Արևելքում պատերազմը ամոթ է ողջ մարդկության համար. Հռոմի Պապ Քո կատարած հանցանքների համար դու պատասխան ես տալու հայկական դատարանի առջև՝ օրենքի ամբողջ խստությամբ Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն․ Անանյան Արմինե Մոսիյանն է, երեխան գրկին, ադրբեջանական հռթիներից պատսպարված․ քպ-ականներն անվանում «փախածներ» ԵԽ-ի ուշադրությունն ու ներգրավվածությունն այս պահին թե՛ անհրաժեշտ են, թե՛ տեղին․ Ռոբերտ Ամստերդամ Իրաքի իշխանությունները ևս երեք օրով երկարաձգել են թռիչքների արգելքը Այլևս անիմաստ է ամերիկացիների հետ խոսելը․ Արաղչի Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ հենց ինքն է հայաստանցի -ղարաբաղցի հակասություն սերմանող թիվ մեկ տեղեկատվական դիվերսանտը․ Թևանյան Ծիծեռնակաբերդում իրա կնոջ ու երեխու ներկայությամբ իրան որակումներ տալու համար հենց հիմա խուլիգանության հոդվածով դատվող մարդ կա. Միքայել Նահապետյան «Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացնում է. գազ չի լինի՝ տասնյակ հասցեներում Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի երեխայի մոտ անբուժելի հիվանդություն է հայտնաբերվել Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան Ուզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ես ու շատերս․ Լևոն Քոչարյան Այդպե՞ս եք նպաստում արցախցիների ինտեգրմանը՝ բոլոր ձևերով մեր գոյությունը, իրավունքներն ու հույզերը մերժելով ու թիրախավորելով... Բեգլարյան Փաշինյանը ներողություն է խնդրել արցախցի կնոջից Դուք միայնակ չեք․ մենք ձեզ հետ ենք, ամբողջությամբ կիսում ենք ձեր խոսքերը և կանգնած ենք ձեր կողքին․ Արման Աբովյանը՝ արցախցի կնոջը Իրավապահները նպատակային կանգնեցնում են «Ուժեղ Հայաստանի» ավտոբուսները. Armlur.am Ալիևի մոտ՝ «կուռկուռի ձագ» ու «տասովշիկ, ներսում՝ առյուծ է կտրում. Թաթոյան Ձեր այսօրվա պահվածքը և կեցվածքը թող դառնա Հայաստան աշխարհիս ազատագրության սկզբի ազդարարումներից մեկը Աշխարհի ոչ մի իշխանություն այսքան արհամարված չի եղել, որքան այսօրվա Հայաստանինն է․ Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am