«Ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունն ու ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին օրեր առաջ մեղադրանք առաջադրվեց մի հոդվածով, որը իրավաբանները դատավարական սխալ են համարում, ապա և որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Այս հանգամանքը շատերը գնահատում են որպես քաղաքական ճնշում գործող իշխանությունների կողմից:

«Ավետիք Չալաբյանի համար էլ է ակնհայտ բուն կալանավորման քաղաքական ենթատեքստը, ինքը դրան պատրաստ է եղել հոգեպես՝ հասկանալով, որ այն իշխանությունը, որի դեմ պայքար է մղվում, ամեն հնարավոր ստորության պատրաստ է իր իշխանավարումը երկարաձգելու, քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու և թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փոխգործակցության շրջանակներում «խաղաղության դարաշրջանի» պրոյեկտը բարեհաջող իրագործելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Այն դիտարկմանը՝ ինչո՞ւ հենց նրա դեմ նման քաղաքական հետապնդում սկսվեց, և նա հայտնվեց թիրախում, փաստաբանը նշում է՝ դա պարզելու համար կարելի է, օրինակ՝ դիտել մինչև կալանավորումը վերջինիս քաղաքական հայտարարությունները, մասնավորաբար՝ Արցախյան հիմնախնդրի լուծման կապակցությամբ արտահայտվող դիրքորոշումը, որը բովանդակային առումով հակասում է իշխանությունների ուղեգծին: «Ավետիք Չալաբյանը երբեք չի եղել որևէ իշխանության մաս, հնարավոր չէ նրան պիտակավորել որպես «նախկին թալանչի» և այլն, նա ինքնուրույն, իր ուժերով բավականին մեծ բարձունքների հասած, կենսագրական լուրջ հետագիծ թողած անձնավորություն է, ում խոսքի կշիռը պայմանավորվում է նաև իր անձի կշռով: Իսկ ապաշնորհ իշխանությունները հիմնականում վախենում են իրենց հետ համեմատության մեջ էապես տարբերվող մարդկանցից, որովհետև ժողովրդի համար բավականին առարկայական ու շատ շոշափելի է, երբ երկու հոգու կամ երկու ուղղության համեմատության մեջ էական տարբերություններ են տեսնում:

Ընդհանրապես, ցանկացած ավտորիտար իշխանության խնդիրն այլակարծությունը և ոչ իրենց նմաններին քաղաքական դաշտից մեկուսացնելն է»,-հավելում է մեր զրուցակիցը: Հարցրեցինք՝ իսկ ինչպիսի՞ն է պարոն Չալաբյանի տրամադրությունը ու հոգեվիճակն անազատության մեջ: «Նրա հետ հանդիպել եմ մայիսի 24-ին, տրամադրությունն ու տրամադրվածությունը շատ նորմալ է, կարելի է ասել՝ մարտական, ոգին տեղն է, կամքն՝ ամուր, իր դիրքորոշումներում՝ հաստատակամ»,-ընդգծեց Վարազդատ Հարությունյանը:

Հ.Գ.-Թերթը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ Չալաբյանին մեղսագրվող արարքը նկարագրող հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 379 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am