Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել. Լարված մթնոլորտ է

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Արցախի խորհրդարանի չորս խմբակցությունները հայտարարություն էին տարածել՝ իրենց անհանգստությունը հայտնելով Բրյուսելում մայիսի 23ին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի հայտարարության տեքստի վերաբերյալ։ Արցախի խորհրդարանականները վերահաստատել էին նախորդ հայտարարության մեջ ՀՀ իշխանություններին ուղղված իրենց մոտեցումները։ Այս հայտարարությանը չէր միացել Սամվել Բաբայանի կուսակցությունը։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Բաբայանի խմբակցությունը չի միացել՝ հայտարարության տեքստում հստակ հակափաշինյանական ձևակերպումների պատճառով: Միայն հաջորդ օրը՝ մայիսի 25-ին, նրանք առանձին հայտարարության տեքստ տարածեցին, որտեղ շատ հպանցիկ անդրադարձ կար նաև ՀՀ իշխանություններին։ Արցախում բաբայանական այս հայտարարությունը գնահատում են որպես սեփական դեմքը փրկելու փորձ: Մեր արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

Մենք տեղեկություններ ունենք, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունում ներկայումս բավական լարված մթնոլորտ է, կան ընդգծված բևեռացումներ։ Կուսակցության մի հատվածը փորձում է «խաղեր տալ» Արայիկ Հարությունյանի հետ, մյուս հատվածն ամեն կերպ ջանում է չասոցացվել Սամվել Բաբայանի հետ՝ բայց և միաժամանակ չցանկանալով փչացնել հարաբերությունները վերջինիս հետ և բացահայտ դուրս գալ նրա դեմ։

Թերթի տեղեկություններով, տարբեր զրույցներում նրանք քանիցս նշել են, որ մնացել են «երկու քարի արանքում», քանի որ իրենք նույնպես ցանկանում են ՀՀ իշխանությունների դեմ արտահայտվել և իրենց իրական կարծիքը հայտնել, սակայն Բաբայանն ամեն կերպ կանխում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

դիտվել է 1475 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am