Պորոշենկոն բարձր մակարդակի քաղաքական գործիչ է.Սաակաշվիլի
Gazeta-ի փոխանցմամբ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի գործունեությունը։ «Պորոշենկոն շատ բարձր մակարդակի քաղաքական գործիչ է, նա ունի բացասական կողմեր եւ բավական շատ դրական կողմեր:Ծիծաղելի է պետության ղեկավարին վարչապետ Արսենի Յացենյուկի հետ համեմատելը։ Պորոշենկոն բարեփոխումներ է ուզում, դրանում է նրա գլխավոր առավելությունը»,- ասել է նահանգապետը։ Նա նշել է նաեւ, որ Ուկրաինայի կառավարությունը պետք է հրաժարական տա։ Սահակաշվիլին կարծում է, որ դա պետք է ոչ թե այն պատճառով, որ ինքն ուզում է այնտեղ հայտնվել, այլ որովհետեւ Ուկրաինան չի կարող ունենալ կառավարությունը, որն իրենով ամբողջովին արտահայտում է հետխորհրդային, օլիգարխիկ եւ կոռումպացված կառավարությունը։
