Գնացել է մարմնավաճառի մոտ, պարզվել է տրանսսեքսուալ է. Նա պահանջել է վճարել, քանի որ «պատրաստվել է». Pastinfo.am
21-ամյա երիտասարդի նկատմամբ ավազակայնի հարձակում կատարած տրանսսեքսուալները 19 տարեկան երիտասարդներ են: Ամենևին էլ խնդիրը այն չէ և նպատակել էլ չկա անձի սեռական կողմնորոշվածությանը և նրա ցանկություններին գնահատականներ տալ, սակայն նրանց վարքագիծը դառնում է վտանգավոր, երբ իրենց ծուղակն են փորձում գցել անձանց և այդկերպ գումար վաստակել: Այս դեպքով 19 -ամյա երիտասարդներից մեկը մայրաքաղաք է եկել մարզերից մեկից, իսկ մյուսը Երևանից է. գործկերները միասին Սայրան փողոցում բնակարան են վարձել, և սոցցանցում տղաների հետ ծանոթությունից հետո նրանց հրավիրել են այնտեղ՝ սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Մեր տեղեկություններով՝ տրանսսեքսուալներից մեկի կեղծանունը եղել է Միլենա, իսկ մյուսինը՝ Լունա: Լունան «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով 21-ամյա երիտասարդի հետ ծանոթանալու ժամանակ հայտնել է, որ մարմնավաճառ է, նույն օր պայմանավորվել են հանդիպել, իսկ երբ երիտասարդը պայմանավորվածության համաձայն գնացել է մարմնավաճառի մանտնանշած բնակարանը, այնտեղ տեսածը հանկարծակիի է բերել նրան: Պայմանավորվածության համաձայն՝ իրեն դիմավորել է Լունան, ով եղել է կանացի հագուստով: Կարճ զրուցելուց հետո երիտասարդը հասկացել է, որ նա կին չէ, սակայն դա տրանսսեքսուալին չի կաշկանդել և առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ: Միևնույն ժամանակ Լունան հայտնել է, որ ընկերուհին ևս տանն է ու գտնվում է ննջարանում: Երիտասարդը մերժել է տրանսսեքսուալի հետ սեռական հաբարեություն ունենալու առաջակը, ինչը զայրացրել է տրանսսեքսուալին և նա պահանջել է, նախնական պայմանավորվածության համաձայն, իրեն վճարել 20.000 ՀՀ դրամ: Եվ քանի որ երիտասարդը մերժել է գումարը տալ, նա դանակով սպառնացել է, թե գումարը, միևնույն է, պետք է վճարի, քանի որ ինքը «պատրաստվել է» նրա համար: Վիճաբանության ժամանակ ննջարանից դուրս է եկել Միլենան և միասին փորձել են երիտասարդին համոզել, որ անկախ նրանից, թե սեռական հարաբերությունը կայացել է, թե ոչ երիտասարդ պետք է գումարը վճարի: Ստեղծված իրավիճակում երիտասարդը նրանց տվել է պահանջված գումարը և հեռացել է տրանսսեքսուալների բնակարանից: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
