ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը՝ որպես Նիկոլի ԱԽՔ

Ռուսաստանից որ եկավ Նիկոլ Փաշինյանը, «նաշադիրը թունդ էր»՝ հաջորդ օրերին այնպես հարձակվեց ժողովրդի վրա, ասես պապակ պռոշներով աղբյուրի ծորակից ջուր քամելիս լիներ։ Ուժային բոլոր խողովակներն օգտագործեց, որ վերջին կաթիլ ջուրն էլ քամի։ Աղջիկ, տղա, ահել, ջահել, անչափահաս, ծերունի, պատգամավոր, լրագրող ոչ մեկին չէր խնայում։ Պարզից էլ  պարզ էր, պարզաբանում պետք չէր,  որ նա ՀԱՊԿ-ային հանդիպումներից գոհ չի եկել։ Շարքային քաղաքացու «աչքաչափով» կարելի էր իրադրությունը գնահատել։ Հետո մամուլում  շրջանառվեց, որ նա (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերը, անհնազանդության ակցիաները ճնշելու: Նրանք էլ մերժել են։ 

Մարդիկ հենց այդպես էլ մտածում էին, որովհետև աննախադեպ բռնություններն իրականացվեց Նիկոլի ՀԱՊԿ-ից գալուց հետո։ 
Ինչևէ, այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն

Գրիգորյանը հերքեց  տեղեկությունը, թե Փաշինյանը ՀԱՊԿ-ից աջակցություն է խնդրել։ Նրա հայտարաությունից հետո՝ ով կասկածում էր, որ Նիկոլ Փաշինյանը «դրսից տղա է կամեցել բերի» նա՛ էլ համոզվեց, որ այդպես էլ եղել է։ Սովորաբար որևէ բանի չարձագանքող իշխանությունը, երբ մի բանի արձագանքում է, դա կոչվում է ինքնապաշտպանություն։  Հենց դրա համար է, որ մարդիկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին դիտարկում են որպես Նիկոլի ԱԽՔ։  

ԱԽՔ-ը կարո՞ղ է ճիշտ բացատրություն տալ, թե ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից գալուց հետո ուժայիններին «լիցքավորել»։ Կամ ինչու՞ այսօր ուժայիններին հրահանգ է տվել, որ պուպուշ ու նուրբ վարվեն ժողովրդի հետ։ Հանկարծ դրան Հրապարակը   չխաբվի ու զիջումների գնա։

Հասմիկ Բաբջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 347 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am