Ես ԱՄՆ դեսպանից, տարբեր միջազգային կառույցներից որևէ դրական բան չեմ սպասում. Էդուարդ Շարմազանով

Ընդդիմությունը, առհասարակ Հայաստանի առաջադեմ քաղաքացիները, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպան բոլոր կառույցները պարտավոր են շատ խստագույնս դատապարտել երեկվա պոլիցայական բիրտ ուժի կիրառումը. Այդ ամենը եղել է ապօրինի: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, Ավան թաղամասից իջնող անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կոնկրետ ինձ ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ոչ մի պահանջ չի ներկայացվել: Մենք նորմալ քայլում ենք, ոստիկանների հետ նորմալ աշխատում ենք, իրենք ասում են՝ 2-3 րոպե ողջամիտ ժամկետ, մենք այդ 2-3 րոպեից ճանապարհը բացում ենք: Որեւէ խնդիր չի եղել, մեկ էլ հրոսակախմբի նման հարձակվում են, տանում են, իմաստը ո՞րն է: Այդ ոստիկան կոչվածները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ու պետք է գան ու ներողություն խնդրեն իրենց այդ լկտի պահվածքի համար»,-ասաց Շարմազանովը:


Անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հարցազրույցին, որտեղ նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այն ճանապարհը, որը հայ ժողովուրդն ընտրեց 2018-ին և վերահաստատեց 2021-ին, Շարմազանովն ասաց. «Դա շատ տխուր եւ երկակի ստանդարտ ունեցող հայտարարություն էր: Ինձ համար այլեւս ով եվրոպական, ոչ արեւմտյան գրեթե կառույց չկա, նաեւ դեսպանատուն, որը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների կրող լինի:

Նախկինում, երբ մեկ հոգու իրավունքները քիչ թե շատ խախտվում էին, առավոտից երեկո ձայն էին բարձրացնում։ Տրանսգենդերի կամ միասեռականների իրավունքները որչ մի քիչ խախտվում էին, առավոտից երեկո ռեպորթ է, որ անում էին, բա հիմա մի ամբողջ ժողովրդի ինչ ասես անում են, դատարաններ են շրջափակում, մրդկանց նկատմամբ ապօրինի ուժ են գործադրում, ապօրիի կալանավորում են, բերման են ենթարկում, սադրանքներ են անում ու դեսպանը կանգնում, ասում է՝ ժողովորդավարությո՞ւն։ Դա է ժողովորդավարությո՞ւնը: ԱՄՆ դեսպանի երեկվա հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան փարիսեցիություն և երկակի ստանդարտների կիրառում, այդ հայտարարությունը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ»,- նշեց Շարմազանովը։

Քաղաքական գործչի խոսքով, ակնհայտ է, որ այստեղ կա աշխարհաքաղաքան շահ. «Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Փաշինյանը փորձելու է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք, իսկ իրականում դեպի Թուրքիա, և դրա շահառուները, ի դեմս Արևմուտքի, ՆԱՏՕ-ի, ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հովանավորյալը, ով եկել է իշխանությանը 2018-ին, աչք ենք փակում ամեն ինչի վրա։

Պատկերացնում եք՝ օրը ցերեկով ուղիղ եթերով հանցագործություններ են կատարվում, սրանք խոսում են ժողովրդավարությունից։ Ո՞ւր է այստեղ ժողովրդավարություն։ Սրանց ժողովրդավարությունը նույնն բանն է, ոնց որ Աբդուլ Համիդը մարդասեր լինի։

Դատապարտում եմ նման հայտարարությունները։ Ես դեսպանից, դեսպանատնից, տարբեր միջազգային, արևմտյան կառույցներից որևէ դրական ու օբյեկտիվ ոչ քննություն եմ սպասում, ոչ էլ հույսեր ունեմ նրանցից, քանի որ 2018 թվականից շարունակ Հայաստանում տեղի են ունեցել հակաժողովրդավական գործընթացներ, սրանք ծպտուն չեն հանել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ երեկ դեսպան Լին Դեսպան Թրեյսին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր. «Մենք հանձնառու ենք օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ»։

դիտվել է 664 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am