Թուրքիայի խորհրդարանի որոշումը` Ցեղասպանության եզրույթը արգելող
Անկարայի նորագույն քաղաքականության համահունչ որոշում է եւ կարող է
նաեւ դիտարկվել նույնիսկ իբրեւ օրինաչափ, նկատի ունենալով այն
հսկայական հետդարձը, որըէրդողանականԹուրքիանշարունակում է
կատարել:
Այսպես. հասարակական ճնշումներին, արգելումներին եւ դրանց հիման վրա
կայացող ձերբակալություններին եւ բանտարկություններին հետեւում է այս
անգամ Թուրքիայի օրենսդիրում բառեզրերի օգտագործման դեմ հստակ
արգելք:
Արգելքը ինքնին նախատեսում է խախտման դեպքում օրինական
հետապնդում օրինազանցի նկատմամբ. հետեւաբարնաեւ
անձեռնմխելիության վերացում, ապաձեւականդատավարությունեւ
անմիջական բանտարկություն:
Օրենքի ընդունման հիմնավորումը կայանում է թուրք ազգի պատմությունն ու
համատեղ անցյալը վիրավորելու բացառման անհրաժեշտության վրա.
որոշումը արգելում է նաեւ «Քուրդիստան» եւ «քրդականնահանգներ»
եզրույթների օգտագործումը:
Անկարայի կողմից այստեղ երեւում է թե՛ հայկական եւ թե՛քրդական գործոնների վտանգավոր լինելու նկատմամբ համահավասար մոտեցում:
Թիրախայինհասցենայսդեպքումքրդամետժողովուրդների
ժողովրդավարական կուսակցության անդամներն են , որոնցից շատերըերկու
թեմաների ուղղությամբ բազմաթիվ ելույթներ էին ունեցել խորհրդարանում:
Թուրքականխորհրդարանիկարմիրքարտըփորձում էվերջդնել
խորհրդարանական այս քննարկումներին: ՊաշտոնականԱնկարայի
ղեկավարներիքաղաքականելույթներիենթատեքստըմնայուն
ակնարկություն է անումԹուրքիայի մասնատմանվտանգինեւայդ
հավանականությանը ծառայող ուժերին եւ դրանց հովանավորողներին:
Ճիշտ է, որ քրդական խնդիրը աշխարհաքաղաքական օրակարգի է վերածվել
եւ համեմատաբար հայկականին, անհամեմատելի միջազգային հնչեղություն է
ստացել, մանավանդնկատիունենալովգերտերությունների կեցվածքնու
գործնական օժանդակությունները քրդական տարբեր խմբավորումների:
Այսուհանդերձ, քրդականինհամահավասարհայկականգործոնի
հիշատակումնուՑեղասպանությանեզրույթիօգտագործմանարգելումը
Անկարայի իշխանությունների կողմից, մտավախությանեւգործոնի
ազդեցիկության բարձրացման մասին է հուշում:
Անկախ հայկական եւ քրդական գործոնների վտանգի համահավասարեցման
մոտեցումից, կա այլ դիտարկելի կետ, որը ուշագրավ է: