Իվանիշվիլին փորձում է փակել Վրաստանում միակ ազատ հեռուստաալիքը. Սաակաշվիլի

Հատուկ նշանակության ջոկատը հրաժարվել է կատարել «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը գրավելու հրամանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում «Այլ շեշտադրումներ» հաղորդման ժամանակ: Սաակաշվիլիի խոսքով՝ Իվանիշվիլին մտադիր է եղել ուժի կիրառմամբ փակել «միակ ազատ հեռուստաալիքը: Նա իր խմբակցության անդամներին ասել է՝ վաղը մտնում եմ ու վերջ եմ տալիս «Ռուսթավի 2»-ին»: Սաակաշվիլիի խոսքով՝ Իվանիշվիլին փորձել է դրան հասնել բոլոր մեթոդներով, այդ թվում՝ ուժի կիրառմամբ և գաղտնի ձայնագրություններով, որոնք, Սաակաշվիլիի պնդմամբ, «ձեռք է բերել Անվտանգության դաշնային ծառայությունը, և որոնք օգտագործել է դրա մասնաճյուղը՝ Վրաստանի կառավարությունը»: Նա նաև նշել է, որ Անվտանգության դաշնային ծառայության՝ իր խոսակցությունների ձայնագրմանը մասնակցելու մասին իրեն պատմել են նաև ուկրաինացի ուժայինները: Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն անձամբ դեմ է ուժային մեթոդներին, իսկ հրապարակված ձայնագրություններում իր խոսքերը բացատրել է նրանով, որ «ազատության համար պետք է պայքարել, և երբ գործ ունես բավական բիրտ ուժի հետ, այդպիսի բաների պետք է պատրաստ լինել»: Սաակաշվիլին անհանգստություն է հայտնել առ այն, որ կարող էր բռնություն լինել, բայց վստահություն է հայտնել, որ «եթե ժողովուրդը մոբիլիզացվի, ուժային սցենարը Վրաստանում չի անցնի»: Նա վստահություն է հայտնել, որ Վրաստանի ներկայիս իշխանություններն ի վիճակի չեն ոչ մի նախագիծ իրականացնել, այդ թվում՝ նրանք, որոնք սկսվել են իր իշխանության օրոք, որոնցից հրաժարվել է «Վրացական երազանքը» և վերջերս վերադարձել է դրանց: Սաակաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի իշխանությունը չի կարողանա իրականացնել Անակլիայում և Լազիկիում նավահանգիստ կառուցելու նախագծերը: Նրա խոսքով՝ իշխանությունը ճիշտ տեսլական չունի: Նա նաև հիշել է թունելի կառուցման ծրագրերը, որը պետք է կրճատեր մինչև Սվանետի ճանապարհը: Վրաստանի նախկին նախագահը նաև պատմել է Ցկալտուբոյում հյուրանոցի կառուցման ծրագրերի մասին, որը, նրա խոսքով, նման կլիներ Բադեն-Բադենի բուժական-զբոսաշրջային ենթակառուցվածքին և յուրահատուկ հնարավորություն կտար: «Մենք ներդրողներ ու փող ունեինք, բայց տեսնո՞ւմ եք՝ նրանք ինչ արեցին»,- հայտարարել է Սաակաշվիլին:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am