Գերմանական օդանավերն առաջին թռիչքներն են արել Սիրիայի վրայով
Գերմանիայի հետախույզ -օդանավերն առաջին թռիչքներն են արել Սիրիայի ու Իրաքի վրայով: Գերմանական հետախույզ օդանավերը հունվարի 8-ին առաջին թռիչքներն են արել Սիրիայի ու Իրաքի վրայով: Դրանք մասնակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող առաքելությանը: Այս մասին հայտնել է Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժերի) ներկայացուցիչը: Թռիչքներին մասնակցել է երկու օդանավ, որոնք բարեհաջող կերպով վերադարձել են Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի կայան՝ իրենց տեղակայման վայր: «Դրանք կատարել են իրենց առաջադրանքը»,- նշել է ԳԴՀ ԶՈՒ ներկայացուցիչը, առանց մանրամասնելու, գրում է ՏԱՍՍ-ը: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 4-ին Գերմանիայի Բունդեստագը թույլատրել էր Բունդեսվերի մասնակցությունը հակաահաբեկչական գործողությանը: Մասնակցելու իրավունք ունի Բունդեսվերի առավելագույնը 1.2 հազար զինվորական: Առաքելությունը մեկ տարվա սահմանափակում ունի, բայց կարող է երկարացվել: Դրան մասնակցում են 6 Tornado, ֆրեգատ ու լցավորող օդանավեր:
